close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+6°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Նաիրին ներդաշնակ ընտանիք ուներ». դպրոցի տնօրենի ինքնասպանությունից ողջ Մարտունին է ցնցված

Հասարակություն

27 Օգոստոսի 2018, 12:22
 «Նաիրին ներդաշնակ ընտանիք ուներ». դպրոցի տնօրենի ինքնասպանությունից ողջ Մարտունին է ցնցված

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակչությունը ցնցված է թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրի Մովսիսյանի ինքնասպանության դեպքից, որը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսի 26-ին՝ երեկոյան ժամերին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի մանկավարժներից, ինքնասպանվածի դին հայտնաբերվել է իր բնակարանում՝ առաստաղից կախված վիճակում: Ոստիկանության եւ փրկարարների օգնությանը դիմել է Նաիրի Մովսիսյանի կինն այն բանից հետո, երբ ամուսինը չի արձագանքել ոչ դռան թակոցներին, ոչ էլ հեռախոսի զանգերին: Ոստիկանները դուռը բացելուց հետո Նաիրի Մովսիսյանին հայտնաբերել են կախված վիճակում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:ՀՀ ԿԱ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արտո Ղազարյանի հավաստմամբ՝ նախնական զննությամբ ինքնասպանվածը որեւէ գրություն չի թողել:

«Նաիրին հարգված, աշխատասեր ծնողների զավակ էր, նույնքան հարգված ու ճանաչված, գրագետ ու կիրթ անձնավորություն, սիրված ղեկավար: Թե ինչը կարող էր նրան նման քայլի դրդել, բոլորիս համար մնում է առեղծվածային: Նա ուներ ներդաշնակ ընտանիք, խնամքին՝ երկու անչափահաս երեխա: Ցնցված ենք բոլորս, ցնցված է ողջ քաղաքը»,-հայտնեցին Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի մանկավարժները: 
Նաիրի Մովսիսյանը 38 տարեկան էր:

ԱԺ նիստն` ուղիղ
16 Նոյեմբերի 2018, 10:24 HES_VIDEOԱԺ նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica