close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2018
+2°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2018
USD1485.09
GBP1624.17
EUR1554.26
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երկրորդ երեխայի ծնվելու համար միանվագ նպաստը 150 հազար դրամ դարձնելը մասշտաբային արդյունք չի ունենա. Թադևոս Ավետիսյան

Հասարակություն

27 Օգոստոսի 2018, 11:56
 Երկրորդ երեխայի ծնվելու համար միանվագ նպաստը 150 հազար դրամ դարձնելը մասշտաբային արդյունք չի ունենա. Թադևոս Ավետիսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, ՀՅԴ տնտեսական ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը որպես պետության մոտեցում դրական է համարում, որ ընտանիքում  2-րդ երեխայի ծնվելու համար ներկայիս կառավարությունը ծրագրում է 150 հազար դրամ միանվագ նպաստ տրամադրել։

Նշենք, որ այժմ 2-րդ երեխա ունենալու դեպքում մարդիկ ստանում են 50 հազար դրամ, ինչպես առաջին երեխայի դեպքում է։

Սակայն, մասնագետի խոսքով, դա չի կարող նպաստել ծնելիության ցուցանիշի աճին, ժողովրդագրական վիճակի բարելավմանը։
Գործազրկության բարձր մակարդակը, կյանքի վատ որակը և արտագաղթը ազդում են ժողովրդագրության վրա։

«Մենք ունենք ժողովրդագրական անհնագստացնող միտումներ և նման պարագայում մեկ-երկու նման մոտեցումները, օրինակ, 2-րդ երեխայի նպաստի ավելացում և այլն, դրանք, իմ կարծիքով, չեն կարող մասշտաբային արդյունք ունենալ և չի կարելի ասել, որ մենք դրանով կարող ենք լուծել ժողովրդագրական խնդիրները ու կունենանք արդյունք», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով` գործազրկության մակարդակի նվազման, կյանքի վատ որակի լավացման, ծնելիության աճի հարցերում, ինչպես նաև արտագաղթի դեմ պետությունը պետք է իրականացնի համալիր ծրագրեր։

Մասնագետի կարծիքով` երկրորդ երեխա ունենալու որոշման վրա հավելյալ 100 հազար դրամ ստանալու ծրագիրը չի կարող ազդեցություն ունենալ։  «Պատճառները պարզ են՝ երեխա ունենալը հետաձգելու վրա ազդում են ավելի շատ մարդկանց բարեկեցությունը՝ կայուն եկամուտ ունենալ-չունենալը, բնակարականային հանգամանքը, զբաղվածությունը։ Սրանք այնպիսի գլոբալ խնդիրներ են, որ բնական է՝ 100 հազար դրամի ավելացումը էական ազդեցություն չի կարող ունենալ», - ասաց Ավետիսյանը։

Դաշնակցական գործիչը համարում է, որ ժամանակն է ունենալ ժողովրդագրության վիճակի բարելավմանն ուղղված ռազմավարություն։ «Հաջորդ երեխա ունենալը ընտանիքների համար պետք է լինի որպես լրացուցիչ հնարավորություն` կյանքի որակը բարելավելու, այլ ոչ թե որպես խնդիրներ առաջացնող, կյանքի որակի վրա անդրադարձող երևույթ։ Յուրաքանչյուր նոր ծնվող երեխան մեծ հնարավորությունն ու դրական գործոնն է ժողովրդագրական խնդիրները լուծելու», - նկատեց նա։

Ավետիսյանի խոսքով` «հարվածային» պետք է լինի ոչ թե երկրորդ, այլ` երրորդ երեխան, քանի որ 2-րդ երեխա ունենալով` Հայաստանում չի ապահովվում բնական հավելաճ։ «Ավելի շատ թիրախում պետք է լինի երրորդ երեխա ունենալը խթանելը», - ասաց Ավետիսյանը։

Նկատենք, որ երկար տարիներ է՝ 3-րդ երեխայի ծնվելու համար ընտանիքին պետությունը տրամադրում է 1 մլն դրամ գումար։

Անդրադառնալով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի մյուս հայտարարությանը`նվազագույն կեսնաթոշակի չափի բարձրացման մասին, նախկին պաշտոնյան ասաց, որ դա «ճիշտ մոտեցում է»։

«Ես կարծում եմ, որ ճիշտ մոտեցում է, որ ավելի առաջանցիկ բարձրացվի քիչ թոշակ ստացողների թոշակի չափը, և այդ գումարը մոտեցվի աղքատության գծին։ Ես կարծում եմ, որ այս պարագայում, մեր ունեցած իրավիճակում, երբ ունենք թոշակներ, որոնք ավելի ցածր են, քան` աղքատության գիծը, այստեղ ավելի արդար է, արդյունավետ ու ճիշտ որոշում կլինի այդ տարբերակով բարձրացնելը։  Այսինքն՝ գումարները առաջնահերթ ուղղել նվազագույն կենսաթոշակ ստացողներին ու առաջանցիկ բարձրացնել այդ թոշակի չափը», - նշեց Ավետիսյանը։

Հարցին, թե արդյոք իրատեսական մոտեցում է, նախկին փոխնախարարն ի պատասխան նկատեց, որ կենսաթոշակների չափի բարձրացման համար անհրաժեշտ են որոշակի ֆինանսական միջոցներ, քանի որ թոշակառուների թիվը շատ մեծ է։

«Իրատեսականությունը կախված է պետական բյուջեում համապատասխան հնարավորությունների առկայությամբ։ Ֆինանսական միջոցները հավանաբար առկա են և դրա համար էլ կայացվել է քաղաքական որոշում», - նշեց Ավետիսյանը։

Մյուս հարցին, թե ինչո՞ւ նախկին կառավարությունը նման քայլի չէր գնում, նախկին փոխնախարարը պատասխանեց. «Կենսաթոշակների բարձրացման քննարկումներ միշտ եղել են և հիմնական հիմնավորումը եղել է այն, որ պետբյուջեում համապատասխան միջոցներ այդ պահին այդ նպատակի համար չի հատկացվել»։

 
Սպասվում են տեղումներ
19 Նոյեմբերի 2018, 18:01 Սպասվում են տեղումներ
ՊԵԿ-ը պարզաբանում է
19 Նոյեմբերի 2018, 16:55 ՊԵԿ-ը պարզաբանում է
Պուտինը Ստամբուլում է
19 Նոյեմբերի 2018, 16:07 Պուտինը Ստամբուլում է
Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica