close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սպիտակ-Գյումրի ճանապարհին մեքենա է շրջվել. կան տուժածներ

Հասարակություն

26 Օգոստոսի 2018, 21:10
 Սպիտակ-Գյումրի ճանապարհին մեքենա է շրջվել. կան տուժածներ

Օգոստոսի 26-ին, ժամը 15:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 12-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Կ. Գ., ծնված 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևորները՝ Հ. Ս.-ն (ծնված 1988 թ.), Ա. (ծնված 1975 թ.) և Է. (ծնված 1998 թ.) Գ.-երը քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Խոշոր հրդեհ՝ Վերսալում
23 Ապրիլի 2019, 22:20 HES_VIDEOԽոշոր հրդեհ՝ Վերսալում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica