close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+2°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՎիվաՍել-ՄՏՍ և Նաիրի բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունները հերքում են Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների հետ առնչությունը

Քաղաքական

24 Օգոստոսի 2018, 20:05
 ՎիվաՍել-ՄՏՍ և Նաիրի բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունները հերքում են Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների հետ առնչությունը

Տարբեր տարիներին տարածում ստացած լուրերը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամների՝ տասնյակ ձեռնարկությունների սեփականատեր լինելու կամ բաժնեմաս ունենալու մասին, վերջին օրերին հերքվում են:

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը հայտնում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իր ընտանիքի անդամները կամ իր հետ փոխկապակցված անձինք չեն հանդիսանում և երբևիցե չեն հանդիսացել ՎիվաՍել-ՄՏՍ (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) սեփականատեր կամ բաժնետեր: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա փաստացի բաժնետերեր են հանդիսանում «ՄՏՍ» ՀԲԸ-ն, որին պատկանում է բաժնետոմսերի 80%-ը, և լիբանանաբնակ Ֆաթուշ եղբայրները, որոնց պատկանում է բաժնետոմսերի 20%-ը»:

 «Նաիրի» բժշկական կենտրոնն իր հերթին հայտնում է, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ընտանիքի անդամները երբևէ չեն հանդիսացել «Նաիրի» բժշկական կենտրոն ՓԲԸ բաժնետեր: Ընկերության 100 տոկոս բաժնետեր է հանդիսանում Հարություն Մաքսիմի Քուշկյանը:

 Հիշեցնենք, որ մինչ այս նմանատիպ բովանդակությամբ հայտարարություն են արել «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն, «Ռոբերտո» կոշիկների ցանցը, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:

Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica