close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2019
USD1486.63
GBP1626.24
EUR1556.41
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միգրացիոն հարցերը սերտորեն առնչվում են քաղաքական հարցերի հետ. Մերկելը` մուտքի վիզաների ազտականացման մասին

Քաղաքական

24 Օգոստոսի 2018, 19:56
 Միգրացիոն հարցերը սերտորեն առնչվում են քաղաքական հարցերի հետ. Մերկելը` մուտքի վիզաների ազտականացման մասին

Քիչ առաջ ավարտվեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համատեղ մամուլի ասուլիսը:

Լրագրողների հարցին, թե ինչպես է Գերմանիան աջակցելու մուտքի վիզաների ազատականացման հարցին, քանի որ հարցը դեռ լուծված չէ, Գերմանիայի կանցլերը պատասխանեց.

«Մենք Վրաստանի ու Ուկրաինայի հետ ունենք ասոցացման պայմանագրեր, և այդ երկրների համար արդեն իրականացվել է մուտքի վիզաների ազատականացման գործընթաց: Միգրացիոն հարցերը սերտորեն առնչվում են քաղաքական հարցերի հետ, ակնկալում ենք, որ այս հարցը առաջընթաց կունենա»:  

Հիշեցնենք, որ Մերկելը տարածաշրջանային այցով գտնվում է Հայաստանում: Երեկ նա եղել է Վրաստանում, վաղը կմեկնի Ադրբեջան:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica