close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+10°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարևոր է` ԼՂ հակամարտությունը լուծել լավ մթնոլորտում. Անգելա Մերկել

Քաղաքական

24 Օգոստոսի 2018, 19:29
 Կարևոր է` ԼՂ հակամարտությունը լուծել լավ մթնոլորտում. Անգելա Մերկել

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան և տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համատեղ ասուլիսը: Նախ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ սա Գերմանիայի կանցլերի երբևէ տեղի ունեցած առաջին այցն է Հայաստան, դրանով էլ այցը պատմական  կարելի է համարել: Նշվեց, որ անց են կացվել բովանդակալից քննարկումներ, բանակցություններ, որոնք վերաբերում էին Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերին:

«Ուրախ եմ,  որ շատ հարցերի վերաբերյալ մեր տեսակետները համընկնում են, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր երկրների միջև հարաբերությունները հսկայական  պոտենցիալ ունենք: Գերմանիան առևտրատնտեսական շրջանառության ծավալով աշխարհում երրորդ գործընկեր երկիրն է հանդիսանում Հայաստանի համար, իսկ Եվրոպայում` առաջին երկիրը: Այս այցի արդյունքներով մենք համատեղ կոնկրետ գործողությունների օրակարգ կունենանք, որոնք կվերաբերեն ամենատարբեր ոլորտներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, ուրախ է, որ տիկին կանցլերը զգացել է այն դրական վերաբերմունքը , որ Հայաստանում կա Գերմանիայի և անձամբ տիկին կանցլերի նկատմամբ:

Գերմանիայի կանցել Անգելա Մերկելը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ, ասելով, որ ուրախ է այն ջերմ վերաբերմունքի համար, որը դսևորվեց Հայաստանում իր այցի նկատմամբ: Նա նշեց, որ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

«Մենք գիտակցում ենք, թե 1915թ  ինչ սարսաափելի իրադարձություն է տեղի ունեցել հայ ժողովրդի նկատմամբ, այս փաստը չպետք է մոռացվի, և և մենք մեր ներդրումը պետք է ունենանք այս հիշողության պատմության մեջ»,- ասաց Մերկելը:

Նա նշեց, որ անցյալ ամիսներին հետևել են հայաստանում տեղի ունեցող խաղաղ ցույցերին ու թավշյա հեղափոխությանը: Քննարկել են, թե ինչպիսին պետք է լինեն հայ-գերմանական հարաբերությունները առաջիկայում: Մերկելի խոսքով` կա լավ օրակարգ ինչպես մշակութային, այնպես էլ տնտեսական հարցերի հետ կապված: Գերմանիան պատրաստ է համագործակցել թվայնացման, ռեսուրսների, բնական պաշարների ոլորտում, գերմաներենի խորացված ուսուցման ոլորտում, գիտության ոլորտում: Քննարկվել են ՀՀ քաղաքացիների կողմից Գերմանիայում ապաստան խնդրողների խնդիրները: Կա լավ համագործակցություն այս ոլորտում, բայց պետք է ավելին անել, որ ՀՀ քաղաքացիները կարողանան Գերմանիայում բժշկական օգնությունից օգտվել:

«Ուրախ եմ, որ Հայաստանին հաջողվել է ԵՄ հետ կնքել խորը և համապարփակ համաձայնագիրը  և ցանկություն ունի խորացնել հարաբերությունները ԵՄ հետ: Գերմանիան իր ներդրումը կունենա այդ համաձայնագրի կիրարկման, իրագործման մեջ»,- ասաց կանցլերը: Նա ընդծեց, որ շատ հետաքրքիր էր հյուրընկալվել նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Մերկելն անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, ասելով, որ Գերմանիան պատրաստ է ջանքեր ներդնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման մեջ:

«Խոսել ենք այն մասին, որ շատ կարևոր է հակամարտությունը լուծել լավ մթնոլորտում: Գերմանիան ԵԱՀԿ ՄԽ անդամ է, և պատրաստ է այդ շրջանակներում աջակցել Հայաստանին»,- ասաց Մերկելը:

 Հիշեցնենք, որ Մերկելը տարածաշրջանային այցով գտնվում է Հայաստանում: Երեկ նա եղել է Վրաստանում, վաղը կմեկնի Ադրբեջան:

 

 

Լավրովին հրավիրել են Իրաք
21 Նոյեմբերի 2018, 16:31 Լավրովին հրավիրել են Իրաք
Ազգային ժողովի նիստն` ուղիղ
21 Նոյեմբերի 2018, 11:03 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica