close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+17°
+23°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունները խարսխված են փոխըմբռնման եւ խորը վստահության վրա. Արմեն Սարգսյան

Քաղաքական

24 Օգոստոսի 2018, 18:30
 Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունները խարսխված են փոխըմբռնման եւ խորը վստահության վրա. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը, որին մասնակցել են երկու երկրների պատվիրակությունները:

Ողջունելով կանցլեր Անգելա Մերկելին ու գերմանական պատվիրակությանը ՝ նախագահ Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այս պատմական այցը նոր հորիզոններ կբացի հայ-գերմանական հարաբերությունների զարգացման համար: Սա կանցլեր Մերկելի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, բայց նա մեր երկրում եղել է նաև ավելի վաղ:

«Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունները խարսխված են փոխըմբռնման եւ խորը վստահության վրա: Գերմանիան Հայաստանի համար շատ կարեւոր գործընկեր է, բայց մեր համագործակցությունը հնարավորություն ունի շատ ավելի ընդլայնվելու տարբեր ոլոտներում: Եւ, իհարկե, չեմ կարող գոհունակությունս չհայտնել Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու նաեւ այն քաղաքական աջակցության համար, որ զգում ենք Եվրամիության հետ մեր համագործակցության ընթացքում, քանի որ Հայաստան- Եվրամիություն հարաբերությունները շատ կարեւոր նշանակություն ունեն մեզ համար»,-նշել է նախագահ Սարգսյանը:

Կանցլեր Անգելա Մերկելն իր գոհունակությունն ու շնորհակալությունն է հայտնել Հայաստանում հյուրընկալվելու համար. «Սիրելի՛ պարոն Սարգսյան: Ուրախ եմ հյուրընկալվելու ձեր երկրում եւ ուրախ եմ մեր հանդիպման համար: Անցյալ տարի մեր երկրները նշում էին դիվանագիտական հարաբերությունների հաստաման 25-ամյակը, եւ մենք այսօր արդեն կարող ենք ամփոփել, որ մեր հարաբերությունները դրական են: Համամիտ եմ Ձեզ հետ այն առումով, որ մեր հարաբերություններն ունեն չիրացված ներուժ, եւ այն պետք է օգտագործել ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ գիտահետազոտական եւ տեխնոլոգիաների ոլորտներում: Մենք ցանկանում ենք մեր մասնակցությունն ունենալ Հայաստանի կողմից հայտարարված բարեփոխումներին, ուշադրությամբ հետեւում էինք գարնանը ձեր երկրում տեղի ունեցած փոփոխություններին եւ գործընթացներին: Պատրաստ ենք շարունակել համագործակցել այս թերեւս դժվարին, բայց կարեւոր ճանապարհին»:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունները տարբեր՝ մշակութային, կրթական եւ գիտական ուղղություններով խորացնելու հնարավորություններին:

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica