close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+17°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Ծովակ և Կարճաղբյուր համայնքներում

Հասարակություն

24 Օգոստոսի 2018, 17:33
 Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Ծովակ և Կարճաղբյուր համայնքներում

Օգոստոսի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով եղավ Կարճաղբյուր համայնքում:

Համայնքի ղեկավարի ուղեկցությամբ մարզպետը դիտարկեց պետական բյուջեի միջոցներով իրականացվող համայնքային նշանակության շուրջ 2,5 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, ապա այցելեց շինհրապարակ, որտեղ, նույն միջոցներով հիմնանորոգվում է գյուղամիջյան կամուրջը: Աշխատանքները մեկնարկել և ավարտվելու են այս տարվա ընթացքում: Համայնքի ղեկավարի հետ մարզպետը զրուցեց նաև համայնքային նշանակության խնդիրների և առաջիկա անելիքների մասին:

«Այսօր առավոտյան մենք լավ լուր ունեցանք: ՀՀ կառավարության կողմից հաստատվեցին Գեղարքունիքի մարզից սուբվենցիոն նպատակով ներկայացրած ևս 13 ծրագրեր: Դրանք ներառում են տարբեր ենթակառուցվածքների հիմնանորոգում կամ կառուցում: Հաստատված ծրագրերի թվում է նաև Կարճաղբյուրի դպրոց տանող ճանապարհի ասֆալտապատման ծրագիրը: Ուրախալի եմ համարում նաև այն փաստը, որ այդ ծրագրերից 6-ը իրականացվելու է Ճամբարակի տարածաշրջանում»,- նշեց Իշխան Սաղաթելյանը: Ծովակի միջնակարգ դպրոցում Իշխան Սաղաթելյանը ծանոթացավ առկա պայմաններին, դիտարկեց դպրոցի հիմնանորոգման ենթակա հատվածների անբարեկարգ վիճակը, հանձնարարեց դպրոցի տնտեսված միջոցներով առաջնահերթ լուծել դպրոցի հիմնական մասնաշենքի ջեռուցման խնդիրը:

«Անկախ այն հանգամանքից, թե երբ հնարավոր կլինի այս դպրոցում իրականացնել հիմնանորոգման աշխատանքներ, անհրաժեշտ է ձեռնամուխ լինել լոկալ ջեռուցման համակարգի անցկացմանը»,- նշեց Իշխան Սաղաթելյանը: Համայնքի մշակույթի տանը մարզպետը ծանոթացավ պետական բյուջեի միջոցներով իրականացվող մասնակի հիմնանորոգման աշխատանքներին: Տրամադրված միջոցները, ինչպես նշեց մարզպետը, բավարար չեն կառույցի հիմնանորոգումը ամբողջությամբ ավարտին հասցնելու համար:

«Այս թեմայով ևս փորձելու ենք լրացուցիչ քննարկում անցկացնել կառավարությունում, որպեսզի մեկ փոքր ծրագիր սուբվենցիոն եղանակով հատկացվի, որի արդյունքում միայն կառույցը կլինի ամբողջական և լիարժեք կծառայի համայնքին»,-իր խոսքում նշեց մարզպետը:

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը նշեց նաև, որ մարզում համայնքային նշանակության բոլոր խնդիրները գտնվում են իր անմիջական ուշադրության կենտրոնում և իրականացվող բոլոր ծրագրերը՝ իր անմիջական վերահսկողության ներքո: Նրա հավաստմամբ՝ առաջիկայում մարզում սուբվենցոն տարբերակով կհաստատվեն ևս նոր ծրագրեր:

Աշխատանքային այցի ավարտին Ծովակում Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը համատեղ քննարկեցին մարզի առողջապահության ոլորտին առնչվող կարևորագույն հարցեր, շրջայց կատարեցին Ծովակի՝ մոտ 4000 բնակիչ սպասարկող բժշկական ամբուլատորիա: Այստեղ մարզպետը և նախարարը ծանոթացան ամբուլատոր պայմաններին, տեխնիկական և սպասարկման հնարավորություններին: Նրանք կարևորեցին անհրաժեշտ մի քանի սարքավորումներով ամբուլատորիան համալրելու անհրաժեշտությունը:

Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժին

Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica