close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եվս 3 խոշոր ընկերություն հերքում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի հետ բիզնես կապի մասին լուրերը

Հասարակություն

24 Օգոստոսի 2018, 17:00
 Եվս 3 խոշոր ընկերություն հերքում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի հետ բիզնես կապի մասին լուրերը

Yerevan.today կայքը գրում է, որ ևս երեք խոշոր ընկերություն հերքում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի հետ բիզնես կապի մասին լուրերը

«Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանը կամ նրա ընտանիքի որևէ անդամ ո´չ նախկինում, ո´չ ներկա դրությամբ չեն եղել և այժմ էլ չեն հանդիսանում «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ բաժնետերեր»,- տարածած նամակում նշում է Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն:

Նամակում նշվում է նաև, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության անցյալում և ներկա դրությամբ միակ բաժնետիրոջ մասին տեղեկություններին կարելի է ծանոթանալ Ընկերության պաշտոնական կայքում:  

Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամներին պատկանելությունը հերքում է նաև «Ռոբերտո» կոշիկների ցանցը: «Փիրալյան» ՍՊԸ տնօրեն Գևորգ Իորդանյանը հայտնում է. ««Փիրալյան» ՍՊԸ-ում Ռոբերտ Քոչարյանը, նրա ընտանիքի անդամները կամ Քոչարյանների ընտանիքի որևէ մոտ հարազատ երբևէ հիմնադիր և բաժնետեր չի եղել և չի հանդիսանում: 

«Արարատցեմենտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մանուկ Առաքելյանը հայտնում է, որ Ռոբերտ Քոչարյանը, նրա կինը, որդիները կամ դուստրը «Արարատցեմենտ» ՓԲԸ բաժնետեր չեն հանդիսանում և երբևէ չեն հանդիսացել: «Հայտնում ենք նաև, որ «Արարատցեմենտ» ՓԲԸ բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրը, որտեղ գրանցվել և գրանցվում են բաժնետերերի և նրանց պատկանող բաժնեմասերի վերաբերյալ տեղեկությունները, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի համաձայն վարվում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica