close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է հայտնի լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվողը

Հասարակություն

24 Օգոստոսի 2018, 11:54
  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է հայտնի լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվողը

Օգոստոսի 23-ի երեկոյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահվան դեպք է գրանցվել: ՔԿՀ-ից yerkir.am-ին տեղեկացրեցին, որ մահացածն Արարատ Նիկողոսյանն է, ով մեղադրվում էր լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ:

Կալանավորն ուշագնաց է եղել: Ժամանած շտապօգնությունն  արձանագրել է կալանավորի մահը: Մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

Նշենք, որ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործերով դատական նիստերի ժամանակ Արարատ Նիկողոսյանի ինքնազգացողությունը մի քանի անգամ վատացել է. նրա համար անգամ շտապօգնության բրիգադ են հրավիրել: 

Նիկողոսյանը մեղադրվում էր խմբի կազմում, անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով, խուլիգանություն կատարելու և սպանության մեջ:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի և ինքնությունը չպարզված անձի հետ, խուլիգանական դրդումներով, Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի` կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնի շրջաններում և, պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ապօրինաբար Ե.Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

Ճոխ 2020
11 Դեկտեմբերի 2019, 13:39 Ճոխ 2020
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica