close
Եղանակը Երևանում
18 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Փտր 2019
USD1487.43
GBP1629.32
EUR1551.53
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեքենան բախվել է նախկին ՃՈ հենակետին և բռնկվել. կան տուժածներ

Հասարակություն

24 Օգոստոսի 2018, 10:53
 Մեքենան բախվել է նախկին ՃՈ հենակետին և բռնկվել. կան տուժածներ

Օգոստոսի 24-ին, ժամը 01:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում՝ նախկին ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել նախկին ՃՈ հենակետին և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:27-ին, մարվել՝ 01:41-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենան և ՃՈ հենակետից 6 քմ հատված:

Ուղևորներ (քաղաքացիությունները չի հաջողվել պարզել) Ե. Ա.-ն (1994թ.) և Ա. Ս.-ն (1986թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica