Արտասահմանյան մեքենաների ներկրումը Մաքսային միության տարածք հեշտացվել է
Հասարակություն

Սեպտեմբերի 1-ից կնվազի Մաքսային միության տարածք արտասահմանյան արտադրության թեթև մեքենաների ներկրման մաքսատուրքերի դրույքաչափը՝ ներկայիս 20%-ից հասնելով 17%-ի. հայտնում է Коммерсантъ-ը: Այդ մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման մեջ:
Ինչ վերաբերում է օգտագործված մեքենաներին (տարիքը`5-7 ), դրանց ներկրման մաքսատուրքը կլինի 22%:
Նվազումը կապված է ՌԴ-ի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության առաջ ունեցած պարտավորությունների հետ: Նշվում է, որ մաքսատուրքի նվազեցումը կշարունակվի նաև ապագայում. 2019-ին այդ ցուցանիշը 17%-ից կդառնա 15%: