close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+22°
+24°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ում համար Սևանն ազգային արժեք ունի, պետք է դեմ գնան Սևանից ջրառի որոշմանը. բնապահպան

Հասարակություն

23 Օգոստոսի 2018, 13:04
 Ում համար Սևանն ազգային արժեք ունի, պետք է դեմ գնան Սևանից ջրառի որոշմանը. բնապահպան

Տեղեկացրել էինք, որ կառավարության այսօրվա նիստում որոշվեց Սևանից 40 մլն խմ ջրառի թույլտվություն տալ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ եթե կա հնարավորություն սեզոնը փակելու առանց այդ հավելյալ 40 մլն խմ-ին ձեռք տալու, ապա այդպես լուծվի խնդիրը, իսկ եթե բերքը ոչնչանա, ապա պետք է կատարեն այդ ջրառը:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ դեմ է այս որոշմանը և կարծում է, որ որոշմանը պետք է դեմ լինեն բոլոր նրանք, ում համար Սևանը որևէ արժեք ունի: «Պետք է դեմ գնանք այս որոշմանը: Համենայն դեպս, «կանաչ հանրությունը», հասարակությունը, Սևանի բնակիչները, բոլոր նրանք, ում համար Սևանն, իրոք, այն հարստությունն է, ինչի մասին բոլորս սիրում ենք խոսել, և ում համար Սևանն ազգային արժեք ունի, բոլորը պետք է դեմ գնան այդ որոշմանը»,- ասաց նա:

Բնապահպանը տեղեկացրեց նաև, որ շուտով «SOS Սևանը» խնդրի վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ 2017-ին, երբ ընդունվեց  Սևանա լճից 100 մլն խորանարդ ջրառի մասին օրենքը, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեմ էր քվեարկվել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica