close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+1°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բացառապես կենդանի նվագակցություն՝ ազգային նվագարանների ուղեկցությամբ. «Գութան»-ը մեկնարկել է

Մշակույթ

23 Օգոստոսի 2018, 12:10
 Բացառապես կենդանի նվագակցություն՝ ազգային նվագարանների ուղեկցությամբ. «Գութան»-ը մեկնարկել է
Պահպանել հայ ազգային-ավանդական երաժշտարվեստը՝ երգարվեստն ու պարարվեստը, տարածել այն ու փոխանցել սերնդեսերունդ.հենց այս առաքելությունն է իր վրա վերցրել «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը: Արդեն 5-րդ անգամ կազմակերպվող մշակութային տոնն այս անգամ տեղի կունենա օգոստոսի 24-ին, 19:30 Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Ազգային-ավանդական երգ ու պարի երկրպագուներին ինքնատիպ տոն պարգևող փառատոնն անցկացվում է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահաղացմամբ և նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
 
Բացառապես կենդանի նվագակցություն՝ ազգային նվագարանների ուղեկցությամբ.այս տարի ևս փառատոնի մասնակից խմբերը կներկայացնեն ամբողջական Հայաստանի որևէ տարածքի ֆոլկլորը:
 
Նշենք, որ փառատոնին այս տարի մասնակցելու են գրեթե երկու տասնյակ ազգային-ավանդական երգի-պարի խմբեր՝ «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Անի», «Մասունք», «Տարոնցիներ», «Նուբար», «Գորանի», «Մարաթուկ», «Արեգ», «Մենք ենք մեր սարերը», «Տավրոս», «Զարթոնք», «Արդվին», «Վարք հայոց», «Ոստան», «Մշո հավքեր», «Մարաթուկցիներ», «Նինահար» համույթները: Նրանք ոգևորված աշխատել են ու պատրաստվել՝ ըստ արժանվույն ներկայանալու «Գութան»-ին: Ընդ որում, փառատոնին մասնակցում են նաև իրադարձությանը երբևէ հանդես չեկած ազգային-ավանդական երգի-պարի խմբեր:
Փառատոնը կմեկնարկի օգոստոսի 24-ից երկու օր շուտ: Օգոստոսի 22-ից յուրաքանչյուր խումբ Երևանի որևէ վարչական շրջանում հանդես է գալու համերգով: Իսկ օգոստոսի 23-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզից (Կասկադ) դեպի Հյուսիսային պողոտա ֆլեշմոբ կկազմակերպվի, որին կմասնակցեն փառատոնի մասնակից երգի ու պարի խմբերը, կներկայացնեն նաև գեղարվեստական համարներ:
 
Փառատոնի ընթացքում ցուցադրվելու են նաև մեր անցյալի հայ երգի ու պարի երախտավորների կյանքին ու գործին վերաբերող ֆիլմեր՝ արժևորելով նրանց ծավալած գործունեությունն ու մեզ փոխանցած ավանդը: Փառատոնի կազմակերպիչները հույս ունեն, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի «Գութան»-ը կանցկացվի նաև Արցախում:
 
«Գութան» ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնն իրականացվում է 2014 թվականից:
Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica