close
Եղանակը Երևանում
18 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Փտր 2019
USD1487.51
GBP1624.60
EUR1550.11
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊԵԿ-ում քննարկվում է ԵՏՄ շրջանակներում թղթային փաստաթղթերի դուրսգրման եւ մշակման հնացած գործընթացը վերափոխելու հարցը

Տնտեսական

22 Օգոստոսի 2018, 19:58
 ՊԵԿ-ում քննարկվում է ԵՏՄ շրջանակներում  թղթային փաստաթղթերի դուրսգրման եւ մշակման հնացած գործընթացը վերափոխելու հարցը

Պետական եկամուտների կոմիտեում օգոստոսի 22-ին տեղի է ունեցել ՊԵԿ ղեկավարության հանդիպումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Ժակսիլիկովի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետությունների միջեւ ինտեգրման հետագա զարգացմանը եւ համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել ԵՏՄ շրջանակում անդրսահմանային առեւտրի ժամանակ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկման գործընթացին: Այս առնչությամբ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է, որ չնայած ՀՀ ձեռնարկատերերի համար արդեն իսկ ներդրվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի հաստատման պարզեցված գործընթացը՝ հնարավորություն կա նաեւ ներդնելու առավել պարզ եւ միաժամանակ արդյունավետ մեխանիզմներ Եվրասիական տնտեսական միության ողջ տարածքում: Այս նպատակով ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացվել է «Էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի  ներդրումը եւ ԵԱՏՄ անդամ պետություններում դրանց փոխադարձ ճանաչումը» նախաձեռնությունը, որի շրջանակում ներկա փուլում նախատեսվում է կատարել գիտահետազոտական աշխատանքներ:

Այս նախաձեռնությունը հնարավորություն կտա վերափոխել թղթային փաստաթղթերի դուրսգրման եւ մշակման հնացած գործընթացը: Արդյունքում կկրճատվի արտահանողի կողմից ներկայացվող փաստաթղթերի քանակը եւ կվերանա մի քանի լիազոր մարմիններ դրանք ներկայացնելու անհրաժեշտությունը: Այն իր հերթին կբերի ստվերային տնտեսության մակարդակի կրճատմանն ու ԵԱՏՄ անդամ պետությունների շուկաներ հասանելիության պարզեցմանը:

Ջերմաստիճանը կնվազի
17 Փետրվարի 2019, 16:43 Ջերմաստիճանը կնվազի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica