close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+3°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծաղկահովիտի, Արագածի ու Աշտարակի բժշկական կենտրոնները կապիտալ վերանորոգման կարիք ունեն. նախարար

Հասարակություն

22 Օգոստոսի 2018, 19:24
 Ծաղկահովիտի, Արագածի ու Աշտարակի բժշկական կենտրոնները կապիտալ վերանորոգման կարիք ունեն. նախարար

Շարունակվում են առողջապահության նախարարի այցերը ՀՀ մարզեր: Իր ֆեյսբուքյան էջում նախարարը ներկայացնում է այցի արդյունքները:

«Այցելեցինք Ծաղկահովիտի ԱԿ, Ապարանի ԲԿ, Արագածի ԱԿ, Աշտարակի ԲԿ։

Ծաղկահովիտի ԱԿ-ն կարիք ունի կապիտալ վերանորոգման, վերազինման և օպտիմալացման։ Համայնքապետի և մարզպետի հետ քննարկեցինք համայնքի մասնակցության հարցը այդ աշխատանքներում և համայնքապետը նախնական համաձայնություն տվեց դրան։

Ապարանի ԲԿ-ն ամբողջովին համապատասխանում է մարզային բուժհիմնարկի պահանջներին և կապիտալ վերանորոգվել և վերազինվել է 2011թ.:

Արագածի ԱԿ-ն կարիք ունի տանիքի վերանորոգման և օպտիմալացման։ Մարզային իշխանությունների հետ կքննարկենք այդ խնդիրների լուծման ուղիները։

Աշտարակի ԲԿ-ն կարիք ունի կապիտալ վերանորոգման և վերազինման։ ԲԿ տնտեսված միջոցներով վերջերս կատարվել են և շարունակվում են կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ։

Այցի ավարտին մարզպետի հետ հանդիպում ունեցանք մարզի բոլոր բուժհաստատությունների տնօրենների հետ, որի ընթացքում ես ներկայացրեցի մեր ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև պատասխանեցի ներկաների հարցերին։ Մարզային իշխանությունների հետ մեր ինտենսիվ աշխատանքը կշարունակվի»:

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica