close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2019
USD1485.42
GBP1628.13
EUR1553.38
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շուրջ 80 000 քաղաքացու թոշակը բարձրացնելու վերաբերյալ համաձայնություն կա

Հասարակություն

22 Օգոստոսի 2018, 15:36
 Շուրջ 80 000 քաղաքացու թոշակը բարձրացնելու վերաբերյալ համաձայնություն կա

Չի լինելու քաղաքացի, ով ծայրահեղ աղքատ է համարվելու և ստանալու է պարենային զամբյուղից նվազ կենսաթոշակ: Այսօր աշխատանքային 100 օրն ամփոփելիս հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

Նրա խոսքով՝ երկրում կան ծայրահեղ աղքատ թոշակառուներ, որոնց թոշակը բարձրացնելու համար արդեն համաձայնություն ունեն: «Խոսքը վերաբերում է շուրջ 80 000 քաղաքացու: Հիմա հարցը դիտարկում ենք այնպես, որ էլ ավելի լայն շերտեր ներգրավենք՝ աղքատության շեմը հաղթահարելու համար: Պետք է հասկանանք, որ երկիրը նվազագույն կենսազամբյուղն ապահովելու պարտավորություն ունի: Այս առումով կորոշենք ու կսահմանենք նվազագույն կենսաթոշակ, որը կլինի առնվազն պարենային զամբյուղի շեմից բարձր»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ երկրում մոտավորապես 500 000 թոշակառու կա, կկարողանա՞ն, արդյոք, բարձրացնել բոլորի թոշակը, դեռ պետք է քննարկեն, սակայն ինքը հակված է մտածելու, որ երկրում ծայրահեղ աղքատ քաղաքացի չպետք է լինի:

7 օր` առաջնագծում
19 Հունվարի 2019, 13:45 7 օր` առաջնագծում
Հրդեհ` Մարմարաշենում
19 Հունվարի 2019, 11:48 Հրդեհ` Մարմարաշենում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica