close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+9°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես չգիտեմ՝ ինչի համար պետք է երախտապարտ լինեմ Վիգեն Սարգսյանին. Արայիկ Հարությունյան

Հասարակություն

22 Օգոստոսի 2018, 14:58
 Ես չգիտեմ՝ ինչի համար պետք է երախտապարտ լինեմ Վիգեն Սարգսյանին. Արայիկ Հարությունյան

Այսօր տեղի ունեցավ Հայ-չինական բարեկամության դպրոցի բացման պաշտոնական արարողությունը:

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ այսօր ծնողները կիմանան, թե ինչ սկզբունքով է դպրոցում ընդունելությունը լինելու: Ըստ նրա՝ այսօր դպրոցի կառավարման խորհուրդը նիստ է գումարելու, և մանրամասները հայտարարության տեսքով կլինեն:

Նախարարի խոսքով՝ իր համար տարօրինակ է աժիոտաժը դպրոցի շուրջ, քանի որ էլի կան դպրոցներ, որտեղ չինարեն են ուսուցանում: «Իրականում դիմորդների թիվն այստեղ շատ մեծ է, բայց հնարավորությունը՝ քիչ: 6 դպրոց ունենք, որտեղ չինարեն են ուսուցանում, և ես կոչ եմ անում ծնողներին, որ եթե իրենց երեխան չընդունվի այս դպրոցը, տանեն մյուս դպրոցները»,- ասաց նախարարը:

Հարցին, թե դպրոցի բացման ուղիղ եթերի մեկնաբանություններում օգտատերերը գրում են, որ հայ-չինական դպրոցի բացման համար պետք է շնորհակալ լինեն Վիգեն Սարգսյանին, կապ ունի՞ նա դպրոցի հետ, Հարությունյանը պատասխանեց, որ դպրոցը կյանքի կոչելու ծրագիրը նախորդ իշխանությունների ժամանակ է սկսվել: «Բայց ես չգիտեմ՝ ինչի համար պետք է երախտապարտ լինեմ: Ով ուզում է՝ թող գնա, երախտապարտ լինի Վիգեն Սարգսյանին: Մի բան կա՝ սա մեր պարտականությունն է՝ խրախուսել նման կառույցների բացումը, և եթե պաշտոնյաները ցանկանում են դա որպես սխրանք ներկայացնել, կարծում եմ՝ վատ պրակտիկա է»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ կրթական հաստատություն հիմնելու պայմանավորվածությունը երկու երկրների միջեւ ձեռք է բերվել նախորդ իշխանության օրոք՝ 2013-ին: Դպրոցը կյանքի կոչելու նպատակով Չինաստանի կառավարությունը պատրաստակամություն էր հայտնել Հայաստանի կառավարությանն անհատույց տրամադրել 27 միլիոն դոլար:

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica