close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+2°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Յուրաքանչյուր հեղափոխություն ունի իր դրական կողմերը. քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ

Հասարակություն

22 Օգոստոսի 2018, 14:32
 Յուրաքանչյուր հեղափոխություն ունի իր դրական կողմերը. քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ

Յուրաքանչյուր հեղափոխություն ունի իր դրական կողմերը, այս առումով պետք է նայենք առաջ ու քայլենք առաջ. լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը՝ խոսելով այն մասին, թե արդյո՞ք իրեն հարմարավետ է զգում երկրում կատարված փոփոխություններից հետո:

Հիշեցնենք, որ Ստեփանյանն իր պաշտոնին էր նշանակվել դեռ 2017-ին՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ:

Ստեփանյանը նշեց, որ ինքը կրթության մարդ է, և իր գործունեության հիմնական նպատակը եղել են կրթության ոլորտի բարեփոխումները: «Ես հենց այդ նպատակով եմ եկել քաղաքապետարան, կատարել եմ իմ ներդրումը, շարունակում եմ իմ աշխատանքն այս նպատակով: Որևէ նշանակություն չունի մարդու արհեստավարժ լինելն այն բանի հետ, թե նա որ իշխանության օրոք է իրականացնում իր աշխատանքը»,- ասաց նա:

Հարցին, թե ո՞ր իշխանությունների օրոք էր քաղաքապետարանն ավելի արդյունավետ իրականացնում իր գործունեությունը, Ստեփանյանը պատասխանեց` քանի որ իր գործունեությունը շարունակում է, այս պահին գնահատական տալ չի կարող:

«Կարծում եմ՝ կրթությունը պետք է լինի ապաքաղաքականացված: Ինձ ոչ ոք չի հորդորել աշխատանքից ազատվել, և կարծում եմ՝ եթե մարդը պատվով է իր աշխատանքը կատարում, անկախ կուսակցական պատկանելիությունից՝ շարունակելու է իր աշխատանքը: Ես անկուսակցական եմ և այս պահին համարում եմ, որ կրթության ցանկացած ներկայացուցիչ պետք է զերծ մնա կուսակցական պատկանելությունից: Յուրաքանչյուր մարդ ունի իր վերաբերմունքը՝ կուսակցական լինել, թե չլինել: Ես նման պարտադրանք երբևէ չեմ ունեցել»,- ասաց Ստեփանյանը:

Հարցին, թե ե՞րբ է դուրս եկել ՀՀԿ-ից, Ստեփանյանը պատասխանեց, որ երբ որոշում է կայացրել, որ կրթության յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է լինի անկուսակցական, այդ ժամանակ էլ դուրս է եկել: Նա հրաժարվեց կոնկրետ ժամկետ նշել, թե երբ է դադարեցրել իր անդամակցությունը ՀՀԿ-ին, բայց, համենայն դեպս, դա նոր չի եղել:

Հարցին, թե կաշխատի՞ նոր քաղաքապետի հետ, Ստեփանյանը պատասխանեց, որ, անկախ նրանից` ով կլինի քաղաքապետը, ինքն իր պարտականություններն է կատարում: «Մնացածն՝ առաջ Աստված»,- հավելեց նա:

Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica