close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+6°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելուն այլընտրանք կարող է լինել. Փաշինյան

Քաղաքական

22 Օգոստոսի 2018, 13:58
 Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելուն այլընտրանք կարող է լինել. Փաշինյան

Ես ոչ մեկին ճնշումների չեմ ենթարկում, ուղղակի բոլորին կոչ եմ անում հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ. լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հավաստիացրեց, թե ՀՀ-ում ոչ մեկին ոչ մի վտանգ չի սպառնում:

Հարցին` հանդիպելո՞ւ է ԱԺ նախագահ Բաբլոյանի հետ, վարչապետն արձագանքեց. «Անպայման կհանդիպեմ, կքննարկեմ, որ որևէ մեկի մոտ մտահոգություն չլինի: Մեզ համար շատ կարևոր է, որ մեր բոլոր քաղաքացիները, այդ թվում` ԱԺ պատգամավորները, մեր քաղաքական գործունեության բովանդակությունը ճիշտ ընկալեն և հավելյալ մտավախություն չունենան»:

Անդրադառնալով մեղադրանքներին, թե հրապարակում իր կողմից հնչեցրած` «խելքներդ գլուխներդ հավաքեք» ձևակերպումը որակվում է որպես սպառնալիք դատավորների հասցեին, Փաշինյանն ասաց, որ դա այդպես չէ: «Ես կարծում եմ, որ 21-րդ դարի ցանկացած բանական քաղաքացի պարտավոր է իր խելքը պահել իր գլխում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է սահմանսդրական փոփոխություններ նախաձեռնելուն, Փաշինյանն ասաց, որ դա ինքնանպատակ չէ, և որ կարող են լինել այլ լուծումներ: Նա նշեց, որ դա տարբերակներից մեկն է, կարող  է այլ տարբերակ էլ լինել:

Հարցին` մտավախություն ունի, թե չի՞ գա իշխանության, Փաշինյանը պատասխանեց. «Ես իշխանության չեմ, ժողովուրդն է իշխանության»: Վարչապետն այնուհետև հարց հնչեցրեց. «Որևէ իշխանության ժամանակ մամուլն այսքան ազատ եղե՞լ է»:

Դիտարկմանը` որ լրագրողներին քարկոծում են  կառավարության որևէ անդամի քննադատելու համար, նա արձագանքեց` որևէ մեկին քարկոծելը չի ընդունում: «Կոչ եմ անում բոլորին, որպեսզի քննադատությանը վերաբերվեն կառուցողական: Ես, անկեղծ ասած, ցանկացած քննադատության մեջ տեսնում եմ հնարավորություն գտնելու և ուղղելու մեր սխալները»,- ասաց վարչապետը, սակայն նշեց, որ բոլորը պետք է արձանագրեն նոր իրողությունները և նոր իրողությունների մեջ գործեն նորովի:

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica