close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Մեզ ասեք, թե պայմանագրի որ կետն ենք խախտել». ՀՀ-ում Բելառուսի դեսպանը՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Քաղաքական

21 Օգոստոսի 2018, 18:36
 «Մեզ ասեք, թե պայմանագրի որ կետն ենք խախտել». ՀՀ-ում Բելառուսի դեսպանը՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Aravot.am-ը Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին (լուսանկարում` ձախից առաջինը) հարցրեց՝ մեր երկրում միանշանակ չեն ընդունում այն, որ Բելառուսը, լինելով ՀԱՊԿ անդամ, զենք է վաճառում Ադրբեջանին՝ շատ լավ իմանալով, որ այդ զենքն ուղղվելու է մեր դեմ, ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Նա պատասխանեց. «Ես զենքի վաճառքի հարցը չեմ քննարկի, քանի որ բավականաչափ տեղեկատվության չեմ տիրապետում:

Զենքի վաճառքի հարցն այն թեման է, որը կարգավորվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից եւ միջազգային իրավական ակտերով: Եթե Բելառուսը, որպես այդ գործընթացների մասնակից, ինչ-որ բան խախտել է, դուք մեզ ասեք, թե պայմանագրի որ կետը»: Մենք հիշեցրինք, որ Բելառուսը, ինչպես եւ Հայաստանը, ՀԱՊԿ անդամ են: Իսկ ՀԱՊԿ-ի հռչակած նպատակներից է հանդիսանում խաղաղության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդումը, հետեւաբար մեծ հարց է, թե Ադրբեջանին զենք վաճառելով՝ Բելառուսը որքանով է նպաստում տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը:

Իգոր Նազարուկն ասաց. «Դուք էլ եք ՀԱՊԿ անդամ եւ դուք էլ ունեք հնարավորություն այս կամ այն գործողություններն անել, ես չեմ ասի, թե ինչպիսի ու չեմ մեկնաբանի: Վերաբերվեք այդ հարցերին հավասարակշռված, ասեք, թե կոնկրետ որ փաստաթղթի որ դրույթն ենք խախտել, չենք կատարել մեր պարտականությունները, այդ դեպքում կլինի կառուցողական փոխգործակցություն, ոչ թե էմոցիոնալ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀԱՊԿ-ը, որպես կառույց, կարելի է բարելավել ու դրա համար պետք է այդ կազմակերպության մասնակիցները ճշգրտեն իրենց պարտավորությունները: Այս առնչությամբ մեր հարցին, թե ի՞նչ կարծիք ունեք սրա մասին՝ Բելառուսի դեսպանը պատասխանեց. «Ցանկացած կազմակերպություն ունի իր կայացման մակարդակները՝ ձեւավորում, զարգացում: Բնականաբար, այս կամ այն պայմանագիրը, փաստաթուղթը դոգմա չէ, փոխվում է փոխգործակցությունը, դրա համար մենք չենք ասում՝ չէ, ասում ենք՝ եկեք քննարկենք հարցերը, այս կամ այն իրավիճակի ճշգրտում անենք»: Նազարուկն ասաց, որ ՀԱՊԿ-ի պայմանագիրը հավաքական անվտանգության պայմանագիր է, որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այսինքն, այն, ինչ ձեռնտու չի լինի հայ գործընկերներին, չի մտնի փաստաթուղթ, դրա համար կաշխատեն՝ իրար հետ շփվելով ու իրար հետ աշխատելով ու կճշգրտեն այս կամ այն իրավիճակից բխող պարտավորությունները՝ նոր սպառնալիքներից ու նոր իրականությունից ելնելով: 


Ազգային ժողովի նիստն` ուղիղ
14 Նոյեմբերի 2018, 10:24 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
Գիտնականները դժգոհում են
13 Նոյեմբերի 2018, 23:15 HES_VIDEOԳիտնականները դժգոհում են
Դուք եք որոշում
13 Նոյեմբերի 2018, 21:30 Դուք եք որոշում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica