close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+15°
+23°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սպանության փորձ` Արագածոտնում. ձերբակալվածներից մեկը ՊՆ ծառայող է

Հասարակություն

21 Օգոստոսի 2018, 14:42
 Սպանության փորձ` Արագածոտնում. ձերբակալվածներից մեկը ՊՆ ծառայող է

Oգոստոսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Զովասար գյուղում քաղաքացու տան ուղղությամբ նռնակ են նետել, որը պայթել է:

Shamshyan.com-ի տեղեկություններով` պարզվել է, որ նույն գյուղի բնակիչ` 19-ամյա Արգիշտի Կիրակոսյանը ժամը 01:50-ի սահմաններում իր հորեղբոր որդու՝ նույն գյուղի բնակիչ, 20-ամյա Վրեժ Կիրակոսյանի հետ գնացել է նույն գյուղի 1-ին փողոցի 58 տուն և տունը պայթեցնելու նպատակով նռնակ է նետել 55-ամյա Սասունիկ Պետրոսյանի տան ուղղությամբ: Պայթյունի հետևանքով վնասվել է մուտքի դուռը և պատուհանի ապակիները:

Ոստիկանները  ժամեր անց հայտնաբերել են Արգիշտի և Վրեժ Կիրկոսյաններին, ովքեր բերման են ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ա և Վ. Կիրակոսյանները ձերբակալվել են:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Պետրոսյանը դատապարտված է եղել և Ա. Կիրակոսյանի հետ խնդիրներ է ունեցել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: 

Ձերբակալվածներից Վ. Կիրակոսյանը ՀՀ պաշտպանության նախարարության ծառայող է:

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica