close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+16°
+23°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օսիպյանը` Մանվել Գրիգորյանի` անազատության մեջ արված լուսանկարը հրապարակելու մասին

Հասարակություն

21 Օգոստոսի 2018, 14:42
 Օսիպյանը` Մանվել Գրիգորյանի` անազատության մեջ արված լուսանկարը հրապարակելու մասին

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը տեղյակ չէ` ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի` երեկ տարածված լուսանկարն արվել է ՁՊՎ-ո՞ւմ, թե՞ ոչ: Նա հայտնեց, որ չի հետևել մամուլին և տեղյակ չէ լուսանկարի տարածման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հնչեցրած հայտարարությունից:

«Իմ տեղեկություններով` Մանվել Գրիգորյանը պահվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, և այդ ոլորտի պատասխանատուներից պետք է հարցնել, թե ինչպես է լուսանկարը հայտնվել  համացանցում»:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող Armtimes.com կայքում, որի խմբագիրը դեռևս վարչապետի կինն է, հրապարակվել էր անազատության մեջ գտնվող Մանվել Գրիգորյանի լուսանկարը: Դա մեծ դժգոհություն էր առաջացրել համացանցում, ինչից հետո կայքը հեռացրել էր լուսանկարը: Այնուհետև «Հայկական ժամանակ»-ը ներողություն էր խնդրել լուսանկարը հրապարակելու համար: «Մեր աղբյուրը չենք բացահայտի, իհարկե, սակայն հուսով ենք՝ պատկան մարմինները կհայտնաբերեն և կպատժեն այդ լուսանկարի «հեղինակներին»։ Լուսանկարի հրապարակումը լրագրողական գայթակղություն էր մեր կողմից, որի համար կրկին ներողություն ենք խնդրում»,- հայտարարել էր լրատվամիջոցը:

Այսօր էլ գործունեության 100-օրն ամփոփելիս ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը դատապարտել էր դատապարտյալին լուսանկարելը` նշելով, որ դա իրավունքի խախտում է: «Իմ հանձնարարությամբ ծառայողական քննություն է տարվում: Լուսանկարը կատարված չէ «Կենտրոն» ՔԿՀ-ում, այն կատարվել է ավելի վաղ` ՁՊՎ-ում»,- նշել էր Զեյնալյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica