close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2018
+8°
+11°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փոստային ծանրոցներով հոգեմետ նյութերի և թմրամիջոցների առաքման դեպքերով այս տարի 34 քրեական գործ է հարուցվել

Հասարակություն

21 Օգոստոսի 2018, 12:24
 Փոստային ծանրոցներով հոգեմետ նյութերի և թմրամիջոցների առաքման դեպքերով այս տարի 34 քրեական գործ է հարուցվել

Արտերկրից փոստային ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքման դեպքերը 2018 թվականի ընթացքում շարունակում են աճել: Արդյունքում` Հայաստանում ավելանում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության ծավալը: Ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքումը Հայաստանում արգելված է և դիտարկվում է որպես մաքսանենգություն՝ առաջացնելով քրեական պատասխանատվություն: ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում ևս ծանրոցներով դեղամիջոցների տեղափոխումն արգելված է:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում տարեսկզբից մինչև օգոստոսի 17-ը թմրամիջոցի կամ հոգեմետ նյութերի պարունակությամբ դեղերով ծանրոցների Հայաստան փոխադրման 20 դեպքով հարուցվել է քրեական գործ, իսկ հաշիշի յուղ և մարիխուանա տեսակի թմրամիջոցների պարունակությամբ էլեկտրոնային ծխագլանակների տեղափոխման դեպքերով հարուցվել է 14 քրեական գործ:

Թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերով ծանրոցների զգալի մասը Հայաստան է ուղարկվում հիմնականում եվրոպական երկրներից և ԱՄՆ-ից: Հաշվի առնելով դեպքերի աճը՝ ՊԵԿ-ը հորդորում է ձեռնպահ մնալ նման պարունակությամբ ծանրոցներ ստանալուց և առաքելուց, միաժամանակ այդ մասին իրազեկել նաև արտերկրում բնակվող հարազատներին և ծանոթներին:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica