close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախաձեռնում ենք նոր քրեակատարողական հիմնարկի` մեկուսարանի կառուցում. Արտակ Զեյնալյան

Իրավունք

21 Օգոստոսի 2018, 11:44
 Նախաձեռնում ենք նոր քրեակատարողական հիմնարկի` մեկուսարանի կառուցում. Արտակ Զեյնալյան

Հայաստանում չկա դատապարտյալ, որ մահճակալ չունենա. 100-օրյա աշխատանքի ամփոփմանը նվիրված ասուլիսում հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` անդրադառնալով բանտերի ծանրաբեռնվածությանը:

«Մենք նախաձեռնում ենք նոր քրեակատարողական հիմնարկի` մեկուսարանի կառուցում, որը պետք է փոխարինի Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկին: Մենք բանտային պայմաններն իրավունքին և օրենքին համապատասխանեցնելու խնդիր ունենք, որը ձևավորվել է տարիների ընթացքում»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով`  փոփոխության է ենթակա  «Գորիս» քրակատարողական հիմնարկը, «Վարդաշեն» քրեակատարողական  հիմնարկի պայմաններն էլ պետք է բարելավվեն, Տավուշում պետք է լինի մեկուսարան: Նախարարը նաև նշեց, որ բանտային նոր հիվանդանոցի կարիք կա: «Այս ոլորտում շինարարություն իրականացնելու, նոր ենթակառուցվածքներ ստեղծելու անհրաժեշտություն կա»,- եզրափակեց Զեյնալյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica