close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2019
USD1477.83
GBP1601.49
EUR1535.70
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը զիջումների չի գնա. Թրամփը`Թուրքիային

Աշխարհ

21 Օգոստոսի 2018, 11:40
 ԱՄՆ-ը զիջումների չի գնա. Թրամփը`Թուրքիային

ԱՄՆ-ը զիջումների չի գնա ամերիկացի հոգևորական Էնդրու Բրանսոնի ազատ արձակման դիմաց: Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է Reuters-ին տված հարցազրույցում. տեղեկացնում է Комсомольская правда-ն:

«Ինձ դուր է գալիս Թուրքիան, թուրք ժողովուրդը: Մինչ այժմ ես լավ հարաբերություններ ունեի նախագահի հետ: Մենք հիանալի հասկանում էինք իրար: Սակայն դա չի կարող լինել փողոց միակողմանի երթևեկությամբ»,-ասել է  Թրամփը:

Թրամփը  նաև հաստատել է ավելի վաղ լրատվամիջոցներում տարածված լուրը, համաձայն որի` ինքը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներքին պայմանավորվածություն են ունեցել․ ԱՄՆ առաջնորդը պետք է միջնորդեր Իսրայելում կալանավորված Թուրքիայի քաղաքացի Էբրու Օզքանի ազատ արձակման հարցում, իսկ Էրդողանը դրա դիմաց ազատություն տար ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնին։ Մինչդեռ Էրդողանը խախտել է խոստումը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում ձերբակալված հոգևորականը մեղադրվում է պետական հեղաշարջման փորձին մասնակից լինելու մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica