close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+9°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սարոյանի՝ Ֆրեզնոյի տան խնդիրը լուծված է, այն վերածվել է տուն-թանգարանի

Մշակույթ

21 Օգոստոսի 2018, 11:30
 Սարոյանի՝ Ֆրեզնոյի տան խնդիրը լուծված է, այն վերածվել է տուն-թանգարանի

Օգոստոսի 31-ին՝ գրողի ծննդյան 110-ամյակին, Ֆրեզնոյում կբացվի Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը. տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:

Հիշեցնենք, որ Yerkir.am-ը քանիցս անդրադարձել էր Սարոյանի՝ Ֆրեզնոյի տան խնդրին. տունը 2014-ի մայիսին աճուրդի էր հանվել 110 000 դոլարով, այն գնել էին 162 000 դոլարով, գնորդն ամերիկացի էր: Սա մեծ աղմուկ էր բարձրացրել թե՛ հայկական համայնքում, թե՛ սոցիալական ցանցերում: Մեկ տարի անց՝ 2015-ին, պարզ դարձավ, որ Սարոյանի տունը գնել է Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը: Սփյուռքի և մշակույթի նախարարություններից Yerkir.am-ին տեղեկացրել էին, որ իրենք տեղյակ են, որ տունը գնվել է, և հետևում են գործընթացին: Ավելին՝ մեր հարցմանն ի պատասխան, մշակույթի նախարարությունից նշել էին, որ նախարարությունը և «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տան հարցով կհամագործակցեն: Այդ տանը Սարոյանն անցկացրել է կյանքի վերջին 17 տարիները:

Մշակույթի նախարարությունից այժմ տեղեկացնում են, որ նշանավոր գրողին լիարժեք ներկայացնելու համար «Սարոյան Հաուս» նախագիծը  ստեղծել է սարոյանական ամենամեծ թվայնացված արխիվը, հավաքագրել ու շարունակում է տարբեր միջոցներով ձեռք բերել  Սարոյանին առնչվող իրեր, լուսանկարներ, գունանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, ֆիլմեր, ձայնագրություններ: Ամբողջ նյութը թանգարանում ներկայացվելու է տեխնոլոգիական ինտերակտիվ լուծումներով: Սրահներից մեկում «ներկա» կլինի հենց գրողը՝  հոլոգրաֆիկ պատկերով: Հետագայում տուն-թանգարանը կդառնա նաև սարոյանագիտության կենտրոն:

Նորարարական բոլոր լուծումներով թանգարանը տարածաշրջանում առաջինն է, իսկ որպես Սարոյանի տուն-թանգարան՝ առաջինն աշխարհում:

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica