close
Եղանակը Երևանում
26 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Ապր 2019
USD1481.57
GBP1620.02
EUR1536.23
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ է նշանակվել Արսեն Այվազյանը

Իրավունք

20 Օգոստոսի 2018, 22:16
 Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության  պետ  է նշանակվել Արսեն Այվազյանը

Օգոստոսի 20-ին ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներն ու ղեկավար կազմը:
Օրակարգային հարցրերի քննարկումից հետո Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց իր հրամաններով կատարված մի շարք կադրային փոփոխություններ:
Մասնավորապես, երկարամյա ծառայությունից հետո կենսաթոշակի անցած` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանին ոստիկանության պետի հրամանով փոխարինել է ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը:
Վալերիյ Օսիպյանի մեկ այլ հրամանով ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ է նշանակվել Արսեն Այվազյանը, որը մինչ այդ զբաղեցբում էր ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնը:
Խորհրդակցության ավարտին քննարկված հարցերի շրջանակում մասնակիցներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica