close
Եղանակը Երևանում
24 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնս 2019
USD1477.81
GBP1609.64
EUR1544.32
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Րաֆֆի Հովհաննիսյանը` Երևանի քաղաքապետի թեկնածու

Քաղաքական

20 Օգոստոսի 2018, 17:46
 Րաֆֆի Հովհաննիսյանը` Երևանի քաղաքապետի թեկնածու

«Ժառանգություն» կուսակցության վարչության այսօրվա նիստում որոշվել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում Երևանի քաղաքապետի թեկնածու հաստատել «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին:

 Երևանի ավագանու ընտրություններում ՀՀ առաջին արտգործնախարար, «Օրրան» բարեգործական հիմնադրամի, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի և Հայ իրավաբանական միության համահիմնադիր Հովհաննիսյանին «Ժառանգության» ցուցակում կմիանան կուսակցության ներկայիս նախագահ և ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով կղեկավարի քարոզարշավը, քաղաքացիական իրավունքի պաշտպան Հովսեփ Խուրշուդյանը, ինչպես նաև ավագանու ավելի քան 50 թեկնածու՝ մասնագիտական, մտավորական, կանանց և երիտասարդական շրջանակների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

«Եվրոպական ժողովրդական կուսակցության» դիտորդ անդամ «Ժառանգություն» կուսակցությունն ակնկալում է երեւանցիների հետ կիսել Նոր Հայաստանի մայրաքաղաքի հիմնարար արդիականացման սեփական տեսլականը: Այս տարի Երեւանը նշում է հնագույն նախնիի՝ Էրեբունու 2800-ամյակը, ինչպես նաեւ իր մեկդարյա հոբելյանը՝ որպես համայն հայության ժամանակակից քաղաքամայր: Մենք միանգամայն հպարտ ու հանձնառու ենք շարունակել ներկայացնել հանրային ծառայության մեր բաժին ավանդը՝ իբրեւ հայ ժողովրդի հաղթանակի ժառանգության մի մաս»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica