close
Եղանակը Երևանում
16 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Փտր 2019
USD1487.51
GBP1624.60
EUR1550.11
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵԱՏՄ անդամ կարող է դառնալ ցանկացած պետություն, որը կիսում է կազմակերպության սկզբունքներն ու նպատակները. Բաքվում ՌԴ դեսպան

Տարածաշրջան

20 Օգոստոսի 2018, 16:12
 ԵԱՏՄ անդամ կարող է դառնալ ցանկացած պետություն, որը կիսում է կազմակերպության սկզբունքներն ու նպատակները. Բաքվում ՌԴ դեսպան

ԵԱՏՄ  անդամ կարող է դառնալ ցանկացած պետություն, որը կիսում է կազմակերպության սկզբունքներն ու նպատակները։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը. հայտնում է Sputnik-ը:Նա նշել է, որ  դա տեղի  է ունենում ԵԱՏՄ բոլոր անդամների համաձայնությամբ։

 Ըստ դեսպանի`  կարևոր է այն, թե ինչպես է ԵԱՏՄ անդամ դառնալու հետաքրքրություն դրսևորող ցանկացած երկիր տեսնում իր ազգային շահերը:  «Ես կարծում եմ, որ դա վերաբերում է նաև Ադրբեջանին, սակայն այդ հանրապետության ազգային շահերը գնահատվում են Բաքվում։ Եթե կառույցի անդամ դառնալու խնդրանք լինի, ԵԱՏՄ շրջանակում այն կդիտարկվի համապատասխան մեխանիզմների միջոցով, որոնք ամրագրված են միության կանոնադրությամբ»,- ասել է դեսպանը:

«Արարատ»-ը՝ չեմպիոն
16 Փետրվարի 2019, 15:26 «Արարատ»-ը՝ չեմպիոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica