close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2018
+8°
+11°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավարտվեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հերթական բանակումը

Հասարակություն

20 Օգոստոսի 2018, 15:00
 Ավարտվեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հերթական բանակումը

Օգոստոսի 14-19-ը Աղավնաձորում կայացավ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հերթական բանակումը, որը նվիրված էր Արցախյան շարժման 30-ամյակին եւ կրում էր «Հանուն Արցախի, ի փառս հայրենիքի» կարգախոսը:

Հինգ օր տեւած բանակումի ընթացքում ընկերական ջերմ մթնոլորտում դաշնակցական երիտասարդներն ու կուսակցության համակիրները քննարկեցին արդիական հարցերի լայն շրջանակ, որը շոշափում էր Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության ընթացիկ իրավիճակը, Արցախյան հիմնախնդիրը, Սփյուռքում հայկական լոբբին, ՀՅ Դաշնակցության ծրագրային եւ կանոնագրային առաջնահերթությունները, ինչպես նաեւ մեդիամանուպուլացիոն մեխանիզմների կիրառումը քաղաքական գործընթացներում:

Ընկերական բարձր մթնոլորտում ըստ քաղաքական գաղափարախոսությունների բաժանված խմբերը վիճարկեցին հաղթող խմբի տիտղոսը, որն առաջիկայում կմեկնի Արցախ եւ բանակումի ընթացքում ձեռք բերված գիտելիքները կլրացնի նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպումներում:

Բանակողները ընդգծեցին Հայաստանի Հանրապետության պատմության ներկա հանգրվանի բեկումնայնությունը եւ համոզմունք հայտնեցին, որ հասարակական դրական սպասումներն ու ժողովրդի լայն զանգվածների հույսն ու հավատը ոչ թե պետք է պարպվեն ներքաղաքական անհանդուրժողականության վրա, այլ հիմք հանդիսանան առաջադեմ եւ արդիական հասարակության ու պետության կայացման համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica