close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+15°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախքան Քոչարյանին ազատ արձակելը` նրա առանձնատանը խուզարկություն է կատարվել

Իրավունք

20 Օգոստոսի 2018, 14:45
 Նախքան Քոչարյանին ազատ արձակելը` նրա առանձնատանը խուզարկություն է կատարվել

Մարտի 1-ի գործի շրջանակում խուզարկություն է կատարվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանաձնատանը եւ գրասենյակում: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Yerkir.am-ի հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտնեց, որ խուզարկությունը կատարվել է նախքան ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից Քոչարյանին ազատ արձակելը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու` ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունն ու նրան անհապաղ ազատ արձակել դատարանի դահլիճից: Դատարանն արձանագրել էր, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է և չի կարող կալանավորվել:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 8 ժամ տևած քննությունից հետո բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։

ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով և տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica