Կոտայքի մարզում հոր և որդու են դանակահարել
Իրավունք

Օգոստոսի 18-ի երեկոյան «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ աջ ազդրի վերին երրորդականի կտրած արյունահոսող վերք ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 54-ամյա Աշոտ Աբելյանը և կրծքավանդակի, որովայնի և աջ բազկի ստորին երրորդականի կտրած վերք ախտորոշմամբ` 20-ամյա Մանուել Աբելյանը: Վիրավորները Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչներ են` հայր և որդի:
Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնեցին, որ պարզվել է տղամարդկանց դանակահարած անձի ինքնությունը: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: