close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+9°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ

Քաղաքական

19 Օգոստոսի 2018, 15:22
 ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան կապակցությամբ։ Նախագահի հեռագրում մասնավորապես ասվում է․

«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում անվանի դիվանագետ եւ հմուտ քաղաքական գործիչ Քոֆի Անանի մահվան կապակցությամբ, ով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնել էր բավականին բարդ ժամանակահատվածում։ Մարդասիրական արժեքներին նրա նվիրվածությունն ու խնդիրները խորությամբ ընկալելու նրա ունակությունը անհերքելի նշանակություն ունեցան մարդու իրավունքների առաջ մղման հարցում՝ միաժամանակ ամրապնդելով Միավորված ազգերի կազմակերպության դերը։ Սա մեծ կորուստ է միջազգային հանրության եւ Միավորված ազգերի ընտանիքի համար»։ 

ԱԺ նիստն` ուղիղ
16 Նոյեմբերի 2018, 10:24 HES_VIDEOԱԺ նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica