close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+21°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են տեղի ունենալ սահմանադրական փոփոխությամբ. Փաշինյան

Քաղաքական

17 Օգոստոսի 2018, 20:56
 Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են տեղի ունենալ սահմանադրական փոփոխությամբ. Փաշինյան

Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ, ուր ամփոփվում էր կառավարության գործունության 100 օրը, Նիկոլ Փաշինյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ արեց:

Նախ նա խոսելով Մարտի 1-ի գործի մասին, ասաց, որ գործը ամբողջ ծավալով բացահայտված է:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությանը, նա նշեց, որ այս պահին առկա լուծումները հետևյալն են, որ վարչապետը պետք է հրաժարական տա, որից հետո  խորհրդարանը պետք է երկու անգամ անընդմեջ չընտրի վարչապետ, և միայն դրանից հետո կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ապա նա նշեց, որ կա ևս մեկ լուծում, այն է` իրականացնել սահմանադրական փոփոխություններ, այսինքն արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին:

«Այդ փոփոխությունները պետք է ընդունի հենց այդ ԱԺ-ն, և երբ ժողովուրդը ձևակերպի դա որպես հստակ պահանջ, մենք էլ  կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում»,- ասաց վարչապետը:

Այսինքն, ըստ էության, սահմանադրական փոփոխության միջոցով հնարավոր է հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, առանց վարչապետի հրաժարականի:

 

Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica