close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2019
USD1476.45
GBP1590.89
EUR1534.43
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունը հրապարակում ամփոփում է 100 օրը. հարթակին են միայն ՔՊ-ի նախարարները

Քաղաքական

17 Օգոստոսի 2018, 19:14
 Կառավարությունը հրապարակում ամփոփում է 100 օրը. հարթակին են միայն ՔՊ-ի նախարարները

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքը սկսեց երթով, որը մեկնարկեց Էրեբունի թաղամասի Արցախի փողոցից: Սա այն վայրն է, որտեղից Նիկոլ Փաշինյանը ոստիկանություն էր տարվել, ապա մեկ օր անց` ազատ արձակվել:Փաշինյանի հանրահավաքը կառավարության գործունեության 100 օրն ամփոփելու նպատակով է հրավիրվել:

Նախքան Հանրապետության հրապարակ մտնելը, Նիկոլ Փաշինյանը մտավ կառավարության շենք, ապա կես ժամ անց դուրս եկավ ու ժամանեց Հանրապետության հրապարակ:

Նշենք, որ Փաշինյանի երթին են միացել կառավարության անդամներից մի քանիսը,  և անդամներ` բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Նախարարներից ներկա չեն պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, «Հանրապետություն» կուսակցության անդամ` արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, «Լուսավոր Հայաստան»-ի  անդամ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Մանե Թանդիլյանը, ինչպես նաև «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ քվոտաներով նշանակված նախարարները:

Գումգաբուի նոր հայերը
17 Հուլիսի 2019, 20:00 Գումգաբուի նոր հայերը
ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
17 Հուլիսի 2019, 18:32 ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica