close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չարաշահումներ` ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Շենգավիթի պահպանության բաժնում

Իրավունք

17 Օգոստոսի 2018, 19:32
 Չարաշահումներ` ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Շենգավիթի պահպանության բաժնում

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Շենգավիթի պահպանության բաժնում կատարվել են ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ: Ծառայողական քննության ընթացքում ներքին աուդիտի վարչության իրականացրած ստուգմամբ պարզվել է, որ բաժնի հաշվապահը 2015-18 թվականներին իր և բաժնի մի խումբ ծառայողների հաշվեհամարներին ավելի վճարումներ է կատարել, նաև աշխատակից չհանդիսացող քաղաքացիների հաշվեհամարներին գումարներ փոխանցել: Արդյունքում պետությանը պատճառվել է 17 միլիոն 356 հազար դրամի վնաս, որից վերականգնվել է մոտ 15 միլիոն 800 հազարը: Նկատի առնելով, որ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց արարքներում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ ծառայողական քննության նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ քրեաիրավական գնահատական տալու համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica