close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+5°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գյումրիում թմրամոլների են բերման ենթարկել

Հասարակություն

17 Օգոստոսի 2018, 17:15
 Գյումրիում թմրամոլների են բերման ենթարկել

Ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում է «Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի շրջանակներում իրավապահներն օրերս Գյումրիում թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հերթական դեպքը գրանցեցին:

Օգոստոսի 15-ին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառողները համագործակցելով ԿՀԴՊԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ, տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Հնոցավան փողոցի տներից մեկում թմրամիջոց են պահում, պատրաստում և օգտագործում: Նույն օրը, իրեղեն ապացույցներ ձեռք բերելուց հետո, քրեական հետախույզները հիշյալ տան բնակիչ, նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված Սերգեյ Խաչատրյանին, ընկերոջ` Արմեն Այվազյանի հետ, բերման ենթարկեցին ոստիկանության Կումայրիի բաժին:
Զննությամբ Խաչատրյանի տան բակից հայտնաբերվել է կանեփի 10-ը ցողուն, տնից` պոլիէթիլենային տոպրակով մուգ կանաչավուն կիսաչոր և չորացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգվածներ, յուրահատուկ հոտ ունեցող հեղուկով ապակյա շիշ, պլաստմասե շշից պատրաստված ծխելու հարմարանք, պատերին ու հատակին շագանակագույն նստվածքով տարբեր տարաներ, օգտագործված ու չօգտագործված ներարկիչներ, որոնցից մեկում դեղանականաչավուն յուհատուկ հոտով հեղուկ կար:
Խաչատրյանը հայտնել է, որ դրանք իրենն են, հիշյալ տարաներով կանեփի տերևներից ու գլխիկներից թմրամիջոց է պատրաստում և օգտագործում:

Նշվածից բացի, Արմեն Այվազյանի անձնական խուզարկությամբ, հայտնաբերվել է կոտրված ապակե սրվակ` մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածով;

Ըստ Այվազյանի, մարիխունան իրենց թաղում անձամբ է քաղել, չորացրել ծխելու համար:
Հայտնաբերվածներն առգրավվել են:

Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ ոստիկանության Կումայրիի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica