close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+5°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նրա հոդվածները գրված են տարիներ առաջ, բայց, ասես, գրված են այսօրվա համար. Վահան Հովհաննիսյանի որդին` հոր մասին

Հասարակություն

16 Օգոստոսի 2018, 17:20
 Նրա հոդվածները գրված են տարիներ առաջ, բայց, ասես, գրված են այսօրվա համար. Վահան Հովհաննիսյանի որդին` հոր մասին

Վահան Հովհաննիսյան քաղաքական գործիչն ու մտավորականը բոլորին է ծանոթ, սակայն քչերը գիտեն նրա հայր կերպարի մասին:

«Հիանալի հայր էր: Նա կարողացավ տալ այն ամենն, ինչ հայրը պետք է տա իր որդուն` դաստիարակություն, կրթություն, արժեքներ». Yerkir.am-ի հետ զրույցում Վահան Հովհաննիսյանի մասին ասաց Հայկ Հովհաննիսյանը, ով հոր ծննդյան տարեդարձի առիթով այսօր ընտանիքի հետ նույնպես այցելել էր նրա շիրիմին:

«Հորս գործունեությունն ու կյանքն այնպես է դասավորվել, որ ինքն իր ընտանիքի կյանքից շատ երկար ժամանակահատված բացակայել է: Երեք-չորս տարեկան էի, երբ Արցախյան շարժումն սկսվեց և այդ ժամանակներից սկսած` անընդհատ հորս բացակայությունը նկատել եմ, բայց, միաժամանակ, հասկանում էի, որ ինքն ինչ-որ կարևոր գործի, կարևոր առաքելության վրա է: Սկզբում Արցախյան շարժումն էր, հետո` քաղաքական կյանքը Հայաստանում, այնուհետև` 90-ականների կեսերին, այն ժամանակվա ռեժիմի կողմից նրա ձերբակալությունն էր, երեք տարի բանտում, հետո նորից վերադարձ քաղաքական ասպարեզ. միշտ այդ բացակայությունը եղել է, բայց, դրան զուգահեռ, այդ կարճ ժամանակահատվածները, որ մենք հաջողացրել ենք նրա հետ անցկացնել, նա կարողացել է ճիշտ արժեքներ և ճիշտ դաստիարակություն սերմանել իմ և իմ ընտանիքի մեջ»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ, այնուամենայնիվ, երբեք չի ափսոսացել հոր բացակայությունների համար:

«Երբեք չեմ ասում` վա՜յ, ափսոս… Իհարկե, ցավալի էր, որ երկար ժամանակ բացակայում էր, բայց այդ գիտակցությունը կար, որ ինքը կարևոր առաքելություն է իրականացնում»,-նշեց Հայկը:

Հարցին, թե ի՞նչ գնահատականներ կտար Վահան Հովհաննիսյանը, եթե խոսեր այս օրերի մասին, Հայկը պատասխանեց.«Ես այսօր տարբեր տեղերից լսում եմ, որ նրա պակասը բավականին զգացվում է թե կուսակցության մեջ, թե Հայաստանի քաղաքական կյանքում: Հաճախ ընկերներս հարցնում են` «ի՞նչ կասեր Վահան Հովհաննիսյանն այսինչ իրադարձության կամ իրավիճակի մասին». իհարկե, դժվար է ասել, թե ինքն ինչ կասեր, բայց ես կարծում եմ՝ նրա գաղափարների հետ հաղորդակից լինելու մի լավ ճանապարհ կա, այն է` նրա թողած հոդվածները, մտավոր ժառանգությունը կարդալը: Մասնավորապես՝ նրա հոդվածաշարը, որ կոչվում է «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել»: Հենց երեկ դա ընթերցեցի և այնպիսի զգացում էր, որ այսօրվա մասին է խոսում: Եվ վստահ եմ, որ այսօր հայաստանյան ներքաղաքական տարբեր բևեռների վրա գտնվող մարդիկ, նույնիսկ այդ բառը չվախենամ ասել` «բարիկադների» հակառակ կողմում գտնվող մարդիկ, իր գրածներից կարող են որոշակի արժեքավոր խորհուրդ քաղել: Կարծում եմ` այդպես կարելի է հասկանալ, թե ինքն ինչ կասեր, կամ ինչ կմտածեր: Այդ հոդվածները գրված են տարիներ առաջ, բայց, ասես, գրված են այսօրվա համար»:

Հիշեցնենք, որ այսօր Վահան Հովհաննիսյանի տարեդարձի առիթով նրա շիրիմին էին այցելել նրա ընտանիքի անդամները, թոռնիկները, զինակից և կուսակից ընկերները:

Նշենք նաև, որ Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտը, որը հարկավոր է կասեցնել» հոդվածաշարը կարող եք ընթերցել մեր կայքում:

Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica