close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+24°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցուցասրահը փոքր և անհարմար էր. հեղափոխությանը նվիրված ցուցասրահի բացումը դեռ հետաձգվում է

Մշակույթ

16 Օգոստոսի 2018, 17:07
 Ցուցասրահը փոքր և անհարմար էր. հեղափոխությանը նվիրված ցուցասրահի բացումը դեռ հետաձգվում է

Դեռ նախորդ ամիս ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հայաստանի պատմության թանգարանում 5-օրյա ժամկետում կհատկացվի ցուցասրահ՝ նվիրված թավշյա հեղափոխությանը:

Ավելի ուշ Մակունցը պարզաբանել էր, որ հեղափոխությանը նվիրված ցուցասրահը ժամանակավոր է՝ այն կգործի 1 կամ 2 ամիս: Հարցին, թե ինչո՞ւ հենց Պատմության թանգարանում կգործի ցուցասրահը՝ նախարարը պատասխանել էր, թե իսկ ինչու ոչ այնտեղ.«Այնտեղ տեղի են ունենում ժամանակավոր նման ցուցադրություններ»:  

Նշենք, որ նախարարի այս մտահղացումը սոցիալական ցանցում բուռն արձագանքի էր արժանացել, քանի որ շատերը պնդում էին՝ դեռ վաղ է ցուցասրահ ունենալ: 

Այսօր Yerkir.am-ը հետաքրքրվեց Լիլիթ Մակունցից, թե ի՞նչ փուլում են ցուցասրահի բացման աշխատանքները: Նախարարը նշեց, որ այն ցուցասրահը, որը հատկացրել էր Հայաստանի պատմության թանգարանը, բավականին փոքր և անհարմար էր, իսկ այլ սենյակ առանձնացնել այս պահին չէին կարող: «Այդ իսկ պատճառով էլ այս պահին մենք մի փոքր հապաղում ենք, որպեսզի տեսնենք, երբ կլինի հարմար սրահ: Իսկ ինչ վերաբերում է նմուշների հավաքագրմանը, ապա մեզ շատ մարդիկ են դիմել՝ ներկայացնելով թե՛ լուսանկարներ, թե՛ առանձին նմուշներ: Կարևոր է՝ ինչպիսի գաղափարով և ինչպիսի կոնցեպտուալ մոտեցմամբ ենք իրականացնում ցուցադրությունը, քանի որ կա տարբերակ, որ այն կարող է վիդեոգրաֆիկաներ պարունակել, ինչի կապակցությամբ մենք մրցույթ կհայտարարենք»,-ասաց նախարարը:

Ճշտմանը, թե արդյո՞ք այս տարի ցուցասրահը կբացվի, թե ոչ, նախարարը պատասխանեց, որ իրենք կփորձեն ամեն ինչ անել, որ այս տարի լինի.«Սակայն չենք կարող չեղարկել կամ հետաձգել այն ցուցադրությունները, որոնք այս տարի նախատեսված են կամ ընթացքի մեջ են: Հնարավոր է նաև, որ ցուցադրության կազմակերպման վայրի հետ կապված նույնպես մրցույթ հայտարարվի»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica