close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+6°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օսիպյանը չի հիշում, որ Վստրեչի Ապերի հետ որևէ անձնական կոնֆլիկտ ունեցած լինի

Քաղաքական

16 Օգոստոսի 2018, 13:35
 Օսիպյանը չի հիշում, որ Վստրեչի Ապերի հետ որևէ անձնական կոնֆլիկտ ունեցած լինի

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի հիշում, որ Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր)  հետ որևէ անձնական կոնֆլիկտ ունեցած լինի: Այդ մասին Օսիպյանն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: 

«Չգիտեմ` ինչի մասին է խոսքը: Տարիներ առաջ մարզադաշտում կարգ է խախտել, ընդամենը դիտողություն եմ արել, միգուցե դա՞ նկատի ունեն: Երեկ ինքս էլ կարդացել եմ այդ հոդվածը և վերլուծություն եմ արել` ի՞նչ կարող է լինել, սակայն, բացի այն, ինչ նոր նշեցի, ուրիշ որևէ բան չկա», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ոստիկանապետը:

Արամ Վարդանյանի  ու Գարեգին Իսկանդարյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը հանդես են եկել հայտարարությամբ՝ դժգոհություն հայտնելով ոստիկանության գործելաոճից, մեղադրելով ոստիկանությանը անձի անմեղության կանխավարկածը խախտելու մեջ։ Նրանք նաև կոչ էին արել ոստիկանապետ Վալերի Օսիպյանին չառաջնորդվել Արամ Վարդանյանի հետ նախկինում ունեցած անձնական կոնֆլիկտով:

Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica