close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+6°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Յունիստրիմ Օնլայնը հաճախորդների համար գործարկել է անձնական գրասենյակ

Հասարակություն

16 Օգոստոսի 2018, 11:07
 Յունիստրիմ Օնլայնը հաճախորդների համար գործարկել է անձնական գրասենյակ

Յունիստրիմ օնլայն դրամական փոխանցումների համակարգն օգտվողների համար դարձել է ավելի հարմարավետ: Այսուհետ յուրաքանչյուր հաճախորդ unistream.ru կայքում կարող է մուտք գործել իր անձնական գրասենյակ և դիտել օնլայն փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև ստուգել ընթացիկ փոխանցման կարգավիճակը: Անձնական գրասենյակը ստեղծելիս հաշվի է առնվել կուտակված փորձը և Յունիստրիմի հաճախորդների ցանկությունները:

Անձնական գրասենյակի միջոցով կարելի է կատարել ինչպես նոր փոխանցումներ, այնպես էլ կրկնել առավել վաղ կատարած գործարքը: Կրկնակի կատարվող փոխանցումների ժամանակ տվյալները լրացվում են ավտոմատ կերպով: Բացի դա, անձնական գրասենյակում օգտվողը կարող է պահպանել փոխանցման համարով կտրոնը` օգտվելով համակարգչից, նոութբուքից, պլանշետից կամ հեռախոսից: Անձնական գրասենյակ կարելի է մուտք գործել հաշված վայրկյանների ընթացքում: Անգամ ծածկագիր և գաղտնաբառ ստեղծելու և հիշելու կարիք չկա. մուտքն անձնական գրասենյակ իրականացվում է հաճախորդի հեռախոսահամարով, իսկ մեկանգամյա օգտագործմանգաղտնաբառն ուղարկվում է օգտվողի բջջային համարին: Նոր գաղտնաբառի ձևավորումը յուրաքանչյուր մուտքի ժամանակ բարձրացնում է անվտանգության մակարդակը:

«Յունիստրիմն անընդհատ բարձրացնում է մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը: Օգտվողների համար մշակելով Անձնական գրասենյակ` մենք հաշվի առանք հաճախորդների կարծիքը, ում համար շատ կարևոր էր ամբողջ տեղեկատվությունը մեկ տեղում ունենալը և արագ փոխանցումներ կատարելը: Հաճախորդները կարևորում են ծառայության հարմարավետությունը: Հուսով ենք, նրանք կգնահատեն Անձնական գրասենյակի օգտակարությունն ու կայն հնարավորությունները», - նշեց Յունիստրիմ բանկի Վարչության նախագահ Կիրիլ Պալչունը:

2018թ-ի հունվարից Ռուսաստանից օնլայն փոխանցումների ծավալն աճել է 2 անգամ, ինչը փաստում է այս ծառայության հանդեպ մեծ պահանջարկը: Բանկի վերլուծաբանների կարծիքով մինչև տարեվերջ այս ցուցանիշը կարող է աճել ավելի քան 3 անգամ: Հաշվի առնելով այս հանգամանքը, Յունիստրիմը կշարունակի օնլայն ծառայությունների տեսականու ընդլայնումը: Անձնական գրասենյակի ստեղծումը ևս մեկ քայլ է այդ ուղղությամբ:

Հարցեր` Բագրատ Եսայանին
19 Նոյեմբերի 2018, 12:01 Հարցեր` Բագրատ Եսայանին
Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica