close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+16°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի օգնականն ԱՄՆ–ում դեսպան կնշանակվի. «Հրապարակ»

Քաղաքական

16 Օգոստոսի 2018, 10:04
 Փաշինյանի օգնականն ԱՄՆ–ում դեսպան կնշանակվի. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Մենք գրել ենք, որ դիվանագիտական կորպուսում առաջիկայում խոշոր փոփոխություններ են սպասվում։ Սպասվելիք փոփոխությունների մեջ ամենակարեւորը թերեւս ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի փոփոխությունն է․ 2016 թ․ հունվարին՝ Տիգրան Սարգսյանից հետո այս պաշտոնում նշանակված Գրիգոր Հովհաննիսյանը կվերադառնա հայրենիք եւ կզբաղեցնի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը։

Նկատենք, որ սա իրականում պաշտոնի իջեցում է, քանի որ ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնն ամենացանկալին է համարվում դիպկորպուսում։ Նրա փոխարեն, մեր տեղեկություններով, դեսպան կնշանակվի վարչապետի օգնական Վարուժան Ներսեսյանը, ով այս պաշտոնին է նշանակվել Սերժ Սարգսյանի կողմից եւ շարունակել է աշխատել նաեւ Փաշինյանի օրոք։ Իսկ տարեսկզբին Սերժ Սարգսյանը նրան արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica