close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+15°
+23°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պարզվել է, թե ով էր սպառնում պայթեցնել առողջապահության նախարարության շենքը

Հասարակություն

15 Օգոստոսի 2018, 14:11
 Պարզվել է, թե ով էր սպառնում պայթեցնել առողջապահության նախարարության շենքը

Այսօր կեսօրին կաթվածահար էր եղել ՀՀ կառավարության երրորդ մասնաշենքում տեղակայված նախարարություների և պետական մյուս հիմնարկների բնականոն գործունեությունը: Ժամը 11:21-ին անհայտ քաղաքացին ահազանգել է «911» ծառայություն և հայտնել, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ առողջապահության նախարարության շենքը: Ահազանգից անմիջապես հետո կազմակերպվել էր կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցներին տարհանումը:

Yerkir.am-ի հետ զրույցում տեղում որոնողական աշխատանքները համակարգողներից մեկը հայտնեց, որ իրենց աշխատակիցները շուրջ մեկ ժամ հետախուզել են տարածքը, սակայն արդյունքում շենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

Պարզվել է, որ ահազանգը կեղծ էր:

Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնեցին, որ ահազանգողի ինքնությունը ճշտվել է, կատարվածի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica