close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+17°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տրոյական ձին և հայկական ամրոցը

Հասարակություն

15 Օգոստոսի 2018, 12:40
 Տրոյական ձին և հայկական ամրոցը

Ժամանակակից աշխարհում հասարակություններն ու պետությունները հաճախ են ենթարկվում Ոդիսևսի «Տրոյական ձիու» «շախ»-ին: Տարբերությունն այն է, որ ամրոցները չեն պաշարվում միայն ֆիզիկապես և Տրոյական ձիու մեջ միայն օտարի զինվորները չեն: Միջազգային խաղացողները, հիմնականում, օգտագործում են 3 մոդել՝

  1. զավթում են տվյալ պետության ռազմավարական ռեսուրսները՝ ստեղծելով կախվածության տարաբնույթ մեխանիզմներ (ընդհուպ՝ ռազմական)
  2. զավթում են թիրախ հասարակության մարդկային մտքի որոշ մասը և խաթարում տվյալ հասարակության գենետիկ իմունիտետը,
  3. կիրառում են այդ 2 մեթոդները՝ զուգահեռ, պառակտելով հասարակությունը, այն պահելով կիսագերության մեջ:

Հայաստանյան իրականությանն ավելացել է նաև Ֆիզիկական պաշարումը, երբ կենսական էներգիայի տեղաշարը պայմանավորված է կամ օդից, կամ Լարսի անցակետի «անմեղ տամոժնիկից»:

Պատմական ճակատագրի բերումով, այսօր հայտնվել ենք Ռուսաստանի և Արևմուտքի միջև ստեղծված բուֆերային գոտում և երկու կողմից էլ առկա է ուժեղ ճնշում, քանզի մեկ սանտիմետր տեղաշարժն որևէ կողմ կայսերական այդ ուժերի կողմից դիտվում է զիջում և ռազմավարական շահերի դեմ ոտնձգություն: Այդ ճնշումների արդյունքում մասերի բաժանվեց Վրաստանը, Ուկրաինան, Արևելյան Եվրոպան և Մերձբալթիկան դարձան Արևմուտքի հենակետեր: Ռուսաստանի շուրջ օղակը սեղմվում է, և, հավատարիմ իր պատմական ավանդույթին,  մուժիկը հենվում է իր ուսադիրի և սվինի վրա:

Այլ է Արևմուտքի ավանդույթը՝ այն կրում է խաչակրաց արշավանքի և միսիոներության կնիքը, որտեղ ներսից են լվանում ուղեղները, հետո դեմ անում խաչը, չհամբուրելու պարագայում՝ կտրում խոնարհված գլուխը, կամ որպես հերետիկ՝ այրում խարույկի վրա:

Եվ ահա 2 Տրոյական ձիերի պայքարում, որոնք, ի դեպ, ո՛չ սև են, ո՛չ էլ սպիտակ, այլ ուղղակի փայտից են, հայ հասարակությունն իր այրուձին է փորձում խաղացնել՝ երկուսի հետ էլ կառուցելով փոխըմբռնման կամուրջներ, շահերի հատման և մեկտեղման կետեր: Միաժամանակ՝ կոփում ոգին, փորձում առողջացնել սեփական հասարակությունն ու համախմբել ուժերը:

Այս իրականության պարագայում, սեփական իմունիտետի ուժեղացման համար չափազանց կարևոր է՝

  1. չզիջել հայկականության հիմնարար արժեքները,
  2. միամտորեն չգնալ «Ոդիսևսի» հետևից, որի ձին մատուցված է որպես  «սրբազան կենդանի»,
  3. չշփոթել առկա խնդիրների կարևորության հերթականությունը և սեփական ուժերը չվատնել ծուղակներում և լաբիրինթոսում,
  4. չպառակտվել օտար խաղերի մեջ,
  5. չմոռանալ սեփական պատմությունն ու ստացած դասերը:

Այս վերջին առումով իրադրությունն ինչ-որ չափով հիշեցնում է 1920 թվականի օգոստոսը, երբ Հայաստանի պատվիրակությունները միաժամանակ ստորագրում էին Սևրն ու բանակցում ռուսների հետ՝ արդյունքում կարմիր ասկյարն ու ռուս կոմիսարները մտան Հայաստան:

Հայաստանում խառնվել է մեղվի փեթակը և յուրաքանչյուրը, և հատկապես մենք,  ցանկանում է ավելին ստանալ: Հիմա քաշքշում են մեր հագուստից, իսկ մենք հպարտ-միայնակի կեցվածքով գոռում ենք՝ «ազատությու՛ն» և «մենք ձեր դեմ չենք»՝ փորձելով պարտադրել մեր օրակարգը: Բայց իրավիճակի ամբողջ բարդությունն ու նրբությունն էլ հենց այն է, որ քաշքշողներն ուզում են  իրենց հետ լինենք և ոչ թե ոչ մեկի կամ հակառակ մեկի: 

Արտակ Սարգսյան

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica