close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաշնակցությունը թաքցնելու օրակարգ չունի. ՀՅԴ Բյուրոյի անդամը մանրամասներ է ներկայացնում Աննա Հակոբյանի հետ հանդիպումից

Հասարակություն

14 Օգոստոսի 2018, 19:34
 Դաշնակցությունը թաքցնելու օրակարգ չունի. ՀՅԴ Բյուրոյի անդամը մանրամասներ է ներկայացնում Աննա Հակոբյանի հետ հանդիպումից

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Ֆրանսիայում հանդիպել էր ՀՅԴ ներկայացուցիչների հետ։

ՀՅԴ կենտրոնում կայացած հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանին ուղղված ողջույնի խոսք էր հղել նաև հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը` շեշտելով, որ ՀՅԴ-ն` լինի Հայաստանում, Արցախում, թե Սփյուռքում, իր ուժերը ներդնում է հեղափոխության հաջողության տրամադրության տակ:

Yerkir.am-ի հետ զրույցում Մուրադ Փափազյանը կրկնեց վերոնշյալ խոսքերը` մի շարք մանրամասներ ներկայացնելով հանդիպումից:

«Աննա Հակոբյանին ասացի, որ մենք այս կառավարության մաս ենք կազմում, որպեսզի հաջողեցնենք նրանց աշխատանքը: Դաշնակցությունը այն տեսակն է, որ անկեղծ կուսակցություն է: Ամեն ինչ սեղանի վրա է դնում, թաքցնելու օրակարգ չունի: Եվ հանուն Հայաստանի հաջողության և հայ ժողովրդի ընդհանուր շահերի ` մենք պարտավոր ենք քննադատություն հնչեցնել, որովհետև իսկապես ուզում ենք, որ հաջողի այս կառավարությունը: Սա շատ կարևոր է: Մենք չենք կարող թաքցնել, եթե համաձայն չենք, եթե ռազմավարական տարակարծություն կա, կամ եթե մենք գտնում ենք, որ լուրջ սխալ են գործում,  և դրանից Հայաստանի ապագան է վտանգվում, մենք ասում ենք: Ես Աննա Հակոբյանին բացատրեցի, որ Դաշնակցությունն այս տեսակն է: Սա չի նշանակում, որ մենք դեմ ենք, ընդհակառակը, սա նշանակում` մեզ համար այս կառավարությանը մասնակցությունը շատ կարևոր է: Աննա Հակոբյանը հասկացավ, որ Դաշնակցությունը միակ համահայկական ուժն է, որը կարող է աշխատանք տանել Արցախում, Հայաստանում, Ջավախքում, Սփյուռքում` որտեղ կարող է»,-նշեց Փափազյանը:

Բյուրոյի անդամը նշեց նաև, որ Դաշնակցության գոծելաոճին մանրամասն ծանոթացած Հակոբյանը շատ դրական է գնահատել միության աշխատանքները թե Սփյուռքում, թե Հայաստանում և թե Արցախում:

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica