close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էլեկտրական ջեռուցիչով հարվածել է մի տղամարդու գլխին. բացահայտվել է սպանության փորձը

Իրավունք

14 Օգոստոսի 2018, 18:30
 Էլեկտրական ջեռուցիչով հարվածել է մի տղամարդու գլխին. բացահայտվել է սպանության փորձը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Գյումրիում տեղի ունեցած սպանության փորձը: 

Նախնական տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Գյումրի քաղաքի Մենդելևի փողոցի տներից մեկում էլեկտրական ջեռուցիչով մի քանի անգամ հարվածել է մի տղամարդու գլխին, այնուհետև խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա կրծքավանդակի աջ կեսին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել: Տղամարդը դեպքից հետո տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով Շիրակի մարզի բնակիչ է՝ ծնված 1975թ., վերջինս ձերբակալվել է:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica