close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+17°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ Բյուրոյի անդամները ծաղիկներ խոնարհեցին Արամ Մանուկյանի արձանին. լուսանկարներ

Հասարակություն

14 Օգոստոսի 2018, 18:23
 ՀՅԴ Բյուրոյի անդամները ծաղիկներ խոնարհեցին Արամ Մանուկյանի արձանին. լուսանկարներ

Այսօր ՀՅԴ Բյուրոյի հերթական նիստից հետո Բյուրոյի անդամներ Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը, Կիրո Մանոյանը, Սպարտակ Սեյրանյանը, Բենիամին Բչաքճյանը (Լիբանան), Հակոբ Խաչերյանը (Լիբանան), Մուրադ Փափազյանը (Ֆրանսիա) և Վիգեն Բաղումյանը (Իրան) այցելեցին Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանին և ծաղիկներ խոնարհեցին այնտեղ:

Yerkir.am-ի հետ զրույցում Մուրադ Փափազյանն ընդգծեց Արամ Մանուկյանի ունեցած մեծ դերն ու դերակատարությունը հայոց պետականության հաստատման գործում:

«Շատ մեծ պատիվ է, որ թեև ուշացած, բայց վերջապես`100 տարի հետո, տեղադրվեց Արամ Մանուկյանի արձանը: Պետք է հասկանալ Արամ Մանուկյանի դերը` որպես Առաջին Հանարպետության հիմնադիր, և նույն առիթով հասկանալ Առաջին Հանրապետության դերը` որպես հայկական պետականության հիմնաքար: Եթե հայ ժողովուրդը հաղթած չլիներ Սարդարապատում, Ղարաքիլիսայում և Բաշ-Ապարանի ճակատամատերում, այսօր ոչ միայն Հայաստանը չէր լինի, այլև`  Հայաստանը Թուրքիա կլիներ:  Ուստի, պետք է հասկանալ, որ այս ճակատամարտերը շատ մեծ նշանակություն ունեն, որ Առաջին Հանրապետությունը` հիմնադրված Արամ Մանուկյանով, ապագա տվեցին հայկական պետականության գաղափարին»,-նշեց Մուրադյանը:

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica