close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+24°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խորհուրդներ կարկտահարությունից տուժած խաղողագործներին

Հասարակություն

14 Օգոստոսի 2018, 16:00
 Խորհուրդներ կարկտահարությունից տուժած խաղողագործներին

2018 թվականի օգոստոսի 10-ին ՀՀ Արմավիրի մարզի մի շարք համայնքներում կարկտահարության և ուժեղ քամու հետևանքով վնասված խաղողի այգիների արագ վերականգնման և հաջորդ տարվա կայուն բերքատվության ապահովման նպատակով խորհուրդ է տրվում վազերի ուժեղ վնասվածության դեպքում էտել կամ կարճացնել այն մատերը, որոնց շվերը կոտրատվել կամ խիստ վնասվել են` թողնելով մատի հիմքին հնարավորին չափ մոտ գտնվող 2-3 շվերը՝ տերևներով:

Կարկտահարությունից վնասված այգիներն անհրաժեշտ է սնուցել օրգանական և հանքային պարարտանյութերով: Կանաչ շվերի փայտացումն ապահովելու և վազերի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով խորհուրդ է տրվում այգին սնուցել` 150-200 կգ/հա ֆոսֆորական (սուպերֆոսֆատ) և 80-100 կգ/հա կալիումական (կալիումական աղ) պարարտանյութերով:

Ազոտական պարարտանյութերով լրացուցիչ սնուցումը չի խրախուսվում, քանի որ այն կարող է խոչընդոտել շվերի փայտացումը: Պարարտացումից հետո, առանց ուշացման, այգին պետք է ջրել, այնուհետև ժամանակին կատարել հողի մշակության և մոլախոտերի դեմ պայքարի հետագա աշխատանքները:

Կարկտահարված վազերի կանաչ օրգաններն ավելի զգայուն են հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ: Ուստի՝ խորհրդակցելով մասնագետների հետ, անհրաժեշտության դեպքում պետք է կատարել հիվանդությունների դեմ պայքարի համապատսխան միջոցատումներ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica