close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժամանակը սուղ է, ծրագրերն արդյունավետ չեն. մշակույթի նախարարությունը չեղարկել է Գրքի փառատոնը

Մշակույթ

14 Օգոստոսի 2018, 13:24
 Ժամանակը սուղ է, ծրագրերն արդյունավետ չեն. մշակույթի նախարարությունը չեղարկել է Գրքի փառատոնը

Հուլիսի 2-ին ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ մինչև հուլիսի 15-ն ընդունում է հայտեր՝ Գրքի երևանյան 2-րդ փառատոնի կազմակերպչի հավակնորդ դառնալու համար:

Մինչև հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում մի խումբ կազմակերպություններ դիմել են նախարարություն՝ մրցույթին մասնակցելու համար: Փառատոնը նախատեսվում էր իրականացվել հոկտեմբերին: Ուշագրավ է այն հանգամանքը, որ նախարարությունը փառատոնը չեղարկել է:

Երեկ գրականագետ Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Գրանիշ գրանիշ համայնք» ՀԿ-ի անունից փառատոն կազմակերպման հայտ են ներկայացրել, սակայն ստացել են պատասխան, որ «ցավոք, հաշվի առնելով նախարարության ֆինանսական միջոցների և ժամանակի սղությունը՝ Ձեր հայտը մերժվել է»:

Մշակույթի նախարարությունից փորձեցինք տեղեկանալ, թե արդյո՞ք միայն «Գրանիշ»-ի հայտն են մերժել, թե՞ փառատոնն է չեղարկվել և եթե չեղարկվել է, ո՞րն է պատճառը, որ նախ մրցույթ են հայտարարում, հետո չեղարկում այն:

Նախարարությունից տեղեկացանք, որ նախարարությանը կից գրական ծրագրերը քննող մասնագիտական խորհուրդը մանրամասն դիտարկել է ներկայացված հայտերը և եզրակացրել, որ ծրագրերը բավարար արդյունավետ չեն կամ դրանց նախահաշիվները գերազանցում են իրականացման համար անհրաժեշտ միջոցների չափը, ինչպես նաև առկա են մրցույթի անցկացման ընթացակարգի հետ կապված խնդիրներ։ «Հաշվի առնելով մինչև փառատոնն ընկած սուղ ժամանակը՝ մրցութային հայտերը վերանայելու հնարավորություն տալու համար՝ խորհուրդը որոշեց պահպանել փառատոնի հիմնարար նպատակն արդարացնող և առանձնակի կարևորություն ունեցող միայն մի քանի բաղադրիչ (ստեղծագործական մրցույթ, շնորհանդեսներ)՝ դրանց իրականացումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակում վստահելով Հայաստանի ազգային գրադարանի նորաստեղծ Գրականության հանրահռչակման բաժնին»,-նշում են նախարարությունից:

Ստացվում է՝ նախարարությունը կանխավ մրցույթ է հայտարարել, հետո հասկացել, որ ժամկետները սեղմ են, ներկայացված ծրագրերն արդյունավետ չեն, իսկ նախահաշիվները գերազանցում են իրականացման համար անհրաժեշտ միջոցների չափն ու արդյունքում չեղարկել են փառատոնը:

Հիշեցնենք, որ այս տարի չեղարկվել էր նաև Մնջախաղի փառատոնը՝ ֆինանսական խնդիրների պատճառով:  

Գիտնականները դժգոհում են
13 Նոյեմբերի 2018, 23:15 HES_VIDEOԳիտնականները դժգոհում են
Դուք եք որոշում
13 Նոյեմբերի 2018, 21:30 Դուք եք որոշում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica